Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Հանդիպմանը քննարկվել են բանակաշինության, մասնավորապես, պաշտպանության բանակի մարտունակության և մարտական պատրաստվածության հետ կապված հարցերը:









































