Պեկինը Վաշինգթոնին զգուշացրել է, որ ամերիկյան հետախուզական ինքնաթիռների թռիչքը Չինաստանի ափամերձ շրջանում լուրջ վնաս է հասցնում երկու երկրների միջև գոյություն ունեցող վստահությանը:
Չինական իշխանությունների հայտարարության համաձայն՝ այս հարցը կարող է լուրջ խնդիր դառնալ երկու երկրների միջև ռազմական համագործակցության համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
ՉԺՀ պաշտպանության նախարարությունը պահանջել է ԱՄՆ-ից հարգել իր ինքնիշխանությունը:
Այս հայտարարությունը հետևել է երեքշաբթի օրվա հայտարարությանը, ըստ որի՝ հունիսին Չինաստանի ՌՕՈՒ-ի երկու ինքնաթիռ ներխուժել էին Թայվանի օդային տարածք:
Թայվանի ԶԼՄ-ների տվյալներով՝ չինական ինքնաթիռները հետևել են ամերիկյան հետախույզ ինքնաթիռի: Պենտագոնն այս տեղեկությունը ոչ հերքում է և ոչ էլ հաստատում: