Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Ռազմական դիվանագիտություն». Հայաստանի ՊՆ-ն փորձում է իր ներդրումն ունենալ Հայաստանը կանխատեսելի ու վստահելի գործընկեր դարձնելու հարցում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ թուրք-ադրբեջանական համատեղ երկշաբաթյա զորավարժությունների մեկնարկի օրը, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին: Տոնոյանը նշել է, որ զուտ ռազմական տեսանկյունից այդ զորավարժությունների մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների։ Նա շեշտել է, որ հայկական կողմը ուշադիր հետևելու է զորավարժությունների ընթացքին և հետագա զարգացումներին։

Պաշտպանության նախարարն ընդունել է  նաև  Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանին:

ՀՀ պաշտպանության նախարարը նախ շնորհավորել է ԻԻՀ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ապա ներկայացրել հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում վերջին օրերին տիրող իրավիճակը: «Անդրադարձ է կատարվել ՀՀ հյուսիսարևելյան հատվածում վերջին օրերին տեղի ունեցած գործողությունների ընթացքում մեծ քանակությամբ արդիական ԱԹՍ-ների կիրառման փաստին և դրանց դեմ պայքարի արդյունավետությանը: Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների բնույթի վերաբերյալ, գնահատվել է դրանց հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում կայունության ապահովման տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ պաշտպանական գերատեսչությունում ընդունել են նաև Ռուսաստանի և ԱՄՆ դեսպաններին։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանն այս քաղաքականությանը «ռազմական դիվանագիտություն» պայմանական անվանումը տվեց։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեր զրուցակիցն ասաց. «Փաստացի առաջին ձեռքից Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպաններին, մեր տարածաշրջանային գործընկերներին ներկայացնում է սահմանային իրավիճակը, առկա զարգացումները, Ադրբեջանի ձեռնարկած սադրանքները։ Վստահաբար այդ զրույցների ընթացքում փակ ձևաչափով քննարկվել են տվյալ սադրանքների մի շարք մանրամասներ։ Չենք կարող բացառել, որ տրամադրվել են նաև սադրանքն ապացուցող փաստեր ու նաև դրանց հետապնդած նպատակները։ Սա կարևոր է նաև ընդհանուր առմամբ դիրքորոշումների ներդաշնակեցման տեսանկյունից։ Բնականաբար, հայկական կողմն իր գործընկերների ու համանախագահների հետ պարբերաբար կիսվում է թե՛ տեղեկություններով և թե՛ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր հնարավոր մտահոգություններով»։

Մինասյանի խոսքով՝ պաշտպանական գերատեսչությունը փաստորեն ևս, իր հերթին, փորձում է ներդրում ունենալ, հնարավորինս նպաստել, որ միջազգային հանրությունը, մեր գործընկեր երկրներն իրազեկված լինեն իրավիճակին. «Նաև՝ տեղում առկա զարգացումների, հայկական կողմի հնարավոր արձագանքերի մասին են տեղեկություններ իմանում։ Սա նպաստում է, որ Հայաստանն ընկալվի որպես կանխատեսելի ու վստահելի գործընկեր»։

Իրանագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ տրամաբանական է, որ պաշտպանական գերատեսչություն են հրավիրում տարածաշրջանային և արտատարածաշրջանային պետությունների ներկայացուցիչներին. «Մանավանդ Իրանի հետ, բացի քաղաքական շահերից, ունենք նաև ռազմական ընդհանուր շահեր, նաև՝ փոխգործակցության լավ փորձ։ Խոսքը վերաբերում է իսրայելական ԱԹՍ-ներին։ Մենք գիտենք, որ Իրանում մշտապես մտահոգություններ են ունեցել իսրայելական  այդ անօդաչու թռչող սարքերի հետ կապված։ Մի քանի տարի առաջ նույնիսկ մի քանի անգամ Իրանի տարածք ներխուժել էին իսրայելական անօդաչու թռչող սարքեր՝ ամենայն հավանականությամբ Ադրբեջանի տարածքից։ Իրանի համար Հայաստանի փորձը շատ կարևոր էր՝ հասկանալու, թե ինչպես են պայքարում այդ ԱԹՍ-ների դեմ։ Կարծում եմ, որ այս առումով չբարձրաձայնված համագործակցություն կա Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների միջև»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասաց՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ եղավ դեպք, երբ Իրանի տարածք  երկու արկ ընկավ. «Այն ժամանակ ադրբեջանական կողմը պնդում էր, որ Հայաստանի տարածքից է ընկել։ Հայկական կողմը հրավիրել է Իրանի դեսպանատան ներկայացուցիչներին ու փաստերով ապացուցել, որ դա Հայաստանի տարածքից չի եղել։ Կարծում եմ՝ սա նորություն չէ, նախկինում էլ են նման դեպքեր եղել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում