Երեկ երեկոյան մի խումբ երևանցիներ հավաքվեցին Ազատության հրապարակում՝ հարգանքի տուրք մատուցելու հուլիսի 26-ին Օսլոյի ահաբեկության զոհերի հիշատակին։ Մարդիկ մոմեր վառեցին, ծաղիկներ դրեցին և մի րոպե լռությամբ հարգեցին ահաբեկչության զոհերի հիշատակը։
Նախաձեռնությունը պատկանում է մի քանի երիտասարդների, ովքեր facebook սոցցանցի միջոցով տեղեկացրել էին իրենց ընկերներին հիշատակի արարողություն կազմակերպելու նախաձեռնության մասին։
Արդյունքում ավելի քան 100 հոգի միացան Մարինե Քոչարյանի և Էրիկ Գրիգորյանի նախաձեռնությանը։ Հիշատակի արարողությանն աջակցել է նաև «Հայաստանի եվրոպական ընկերներ» ՀԿ-ն։ «Սա զուտ խաղաղության կոչ է։ Նորվեգացիներն էլ ոչ թե ատելության են ցուցաբերում ահաբեկիչների դեմ, այլ խաղաղության կոչ են անում»,- մեզ հետ զրույցում ասում է Մարինե Քոչարյանը։








































