Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Վառոդի տակառի վրա ենք նստած, ամեն րոպե կարող է պատերազմ լինել, պետք է ինքներս պատրաստ լինենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

– ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի՝ ռուսական RBK գործակալությանը տված հարցազրույցը մի շարք կարևոր ուղերձներ և նրբերանգներ էր պարունակում: «Ռուսաստանը պետք է հասկանա, որ իր դաշնակիցը ոչ թե Քոչարյանը, Սարգսյանը, Փաշինյանը կամ Պողոսյանը, այլ հայ ժողովուրդն է»,- ասել է վարչապետը՝ անդրադառնալով Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառման մասին հարցին: Ըստ Ձեզ ի՞նչ ուղերձ է պարունակում այս հարցազրույցը:

– Նախ՝ այն հիմնական արգումենտը, ուղերձը, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե դրեց, հետևյալն է՝ քանի որ Ռուսաստանը ՀԱՊԿ գլխավոր երկիրն է, և ԵՏՄ անդամ լինելով, Հայաստանը կապված է Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ներքաղաքական և ներտնտեսական իրավիճակների լարումը բացարձակապես ձեռնտու չէ Հայաստանին, դա կարող է ձեռնտու լինել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնք համարում են, որ Հայաստանն իրենց դեմ միայնակ չի կռվում, կռվում է ինչ-որ մեկի աջակցությամբ, և իրենք համարում են, որ այդ օգնությունն ու աջակցությունը ցուցաբերում է Ռուսաստանը: Այս առումով Ն. Փաշինյանի ասածը համարում եմ շատ գրագետ ու շատ տեղին… Թե՛ քաղաքական առումով, թե՛ քաղաքականություն վարելու առումով Ն. Փաշինյանի ասածը լուրջ մեխ ու լուրջ հենք ունի, կարծում եմ՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է աշխատի այդ ուղղությամբ, ու դեսպանատները թե՛ ատոմակայանի վերաբերյալ, թե՛ այլ հայտարարությունների առումով պետք է հենքն ու հիմքը դնեն այդ ուղղությամբ աշխատելու վրա, որովհետև մենք նստած ենք վառոդի տակառի վրա, և ամեն րոպե կարող է պատերազմ լինել: Իհարկե, պատերազմի ժամանակ մենք պետք է հույսներս միանշանակ մեզ վրա դնենք, որովհետև ռուսները սովորություն ունեն պայմանավորվելու թուրքերի հետ, պատմական փորձը ցույց է տալիս, որ Եվրոպան այս տարածաշրջանում պատերազմների մեջ չի մտնում, մենք հույսներս մեզ վրա պիտի դնենք, բայց դա չի նշանակում, որ արտաքին քաղաքական դաշտում մենք բոլոր ուղղություններով անելիք չունենք: Այդ առումով Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում ճիշտ հաշվարկված ու ճիշտ մեխերի վրա գնացող ուղերձներ տվեց:

Փաշինյանը նաև նկատեց, որ այս ամենի ետևում լոկ Ադրբեջանը չէ, և որ Հարավային Կովկասում ծավալապաշտական, հակահայկական նկրտումներ ունեցող երրորդ ուժն է՝ ակնարկելով Թուրքիային: Այդ մասին Փաշինյանը խոսել է նաև Միշուստինի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, փաստացի Երևանն ակնարկում է, որ եթե այդպիսի բան է տեղի ունենում, ապա դա ակնհայտ տեղի է ունենում Մոսկվայի թողտվությամբ և ռուս-թուրքական հարաբերությունների դաշտում:

– Այո, համաձայն եմ: Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ուզում են իրենց ընկալածը իրենց հանրությանն ամբողջությամբ ներկայացնել այնպիսին, ինչպիսիսն իրենք ուզում են տեսնել, այդ առումով իրենց վարած քաղաքականությունն անընդհատ հակասություններ է առաջացնում, և մարդիկ սկսում են մտածել, թե տեսնես կողմերից որն է ստում: Եվ կողքից նայողի համար բարդ է այդ գնահատականը տալը: Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հետ կապված պարտությունները մշտապես փորձում են կապել Ռուսաստանի հետ: Իրականում թե՛ Ղարաբաղյան պատերազմի սկզբին «Կոլցո» օպերացիան Ռուսաստանը մեր դեմ էր անում, թե՛ Ապրիլյան դեպքերի ժամանակ իրենց թույլտվությամբ էին այդ երեք օրը իրադարձությունները տեղի ունենում, և երբ մերոնք արդեն հետ պիտի վերցնեին տարածքը, պատերազմը դադարեցվեց, և թե՛ այս անգամ ՀԱՊԿ-ը նույնիսկ ժողովը չարեց, որ տեսակետ հայտներ: Բայց Ալիևը, լինելով փորձառու քաղաքական գործիչ, նման բացեր չպետք է թույլ տար, որոնք թույլ տվեց այս վերջին հարցազրույցներում. երբ որ մարդը ստում է, խոսքի մեջ հակասություն է առաջանում, որը շատ հեշտ կարելի է բռնացնել: Օրինակ՝ Ալիևը փորձում է իր ժողովրդին հավատացնել, որ իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, Հայաստանը պարտվել է մեծաթիվ զոհեր ու կորուստներ է տվել, ու դրանից անմիջապես հետո հայերին ասում է՝ եկեք դեմ առ դեմ կռվենք, տեսնենք ով կհաղթի: Եթե հաղթել ես, էլ ինչու ես ասում՝ տեսնենք՝ ով կհաղթի: Այսինքն՝ ինքն ընդունում է, որ պարտվել է և համարում է, որ ՀԱՊԿ-ի օգնությամբ է դա եղել, և համարում է, որ ՀԱՊԿ-ը Ռուսաստանն է, և այստեղ էլ է հակասություն առաջանում. ասում է՝ Հայաստանը տեսավ մեր ուժը և դիմեց ՀԱՊԿ-ին՝ մեզ կանգնեցնելու համար, Բելառուսը չաջակցեց, Ղազախստանն ու Ղրղզստանը մեզ աջակցեցին, Ռուսաստանը ոչինչ չարեց, և Հայաստանը մնաց մեն-մենակ: Եթե մեն-մենակ է մնացել, էլ ինչո՞ւ ես դիմում, թե արի մեն-մենակով կռվենք իրար դեմ… Ադրբեջանը և Թուրքիան, այնուամենայնիվ, համարում են, որ Հայաստանին աջակցում է Ռուսաստանը, և որոշում են կռիվը տեղափոխել Ռուսաստանի դաշտը, սկսվում է «ծիրանային պատերազմը», բայց իրենց տակտիկան շատ վտանգավոր է հենց իրենց համար, որովհետև հայերն այդ առումով շատ հին փորձ ունեն՝ սկսած ԱՍԱԼԱ-ից, վերջացրած Սողոմոն Թեհլերյանով… Իհարկե ես այդ տակտիկան չեմ խրախուսում: Ես համարում եմ, որ հրաշալի էր կազմակերպած ծիրանի համտեսման միջոցառումը… Մեր ժողովուրդը պետք է «հայկական օրեր» կազմակերպի աշխարհի տարբեր քաղաքներում, հայկական մշակույթին ծանոթացնի, ոչ թե դեսպանատների դիմաց միտինգներ անի… Մենք պետք է ցույց տանք, որ տարբերվում ենք, և որ գնում ենք ոչ թե մարդուն ոչնչացնելու, քնած մարդուն գիշերը կացնահարելու ճանապարհով, այլ քաղաքակիրթ ժողովուրդ ենք և համայնքների վարքուբարքին հակառակ օրենքներով չենք ապրում:

Սակայն տեսնում ենք, որ Ադրբեջանը հակառակ գործողություններն է իրականացնում, և տավուշյան լարվածության ֆոնին ռազմական գործողությունները տեղափոխվեցին հիբրիդային պատերազմի դաշտ, ականատես եղանք, թե ինչպիսի սրացումներ եղան արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում: Շատերի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է հավասարության նշան դնել հայերի և ադրբեջանցիների միջև՝ հայկական քաղաքակրթական առավելությունները և մեր մարտական հաջողությունները չեզոքացնելու համար: Արդյո՞ք մեր համայնքներն այսօր համարժեք են 21-րդ դարի պահանջներին և կարող են համարժեք պատասխան տալ նման իրավիճակներում, ինչպես, օրինակ, եղավ «ծիրանային պատերազմում»

– Համայնքային հարցերի առումով ՀՀ ԱԳՆ և Սփյուռքի վարչությունը լուրջ խնդիրներ ունեն, որոնց լուծումը ամենօրյա աշխատանք է պահանջում: Պետք է դիտարկենք կողքից գնահատողներին՝ ինչպես է Ռուսաստանում ռուսը նայում մեր ու ադրբեջանցիների գործողություններին: Որևէ պարագայում չի կարելի կրկնել այն, ինչ անում է ադրբեջանցին, երբ որ կրկնում ես, մեր ու իրենց մեջ ոչ մի տարբերություն չի լինում, և խնդիր է առաջանում, թե ով առաջինը սկսեց, դա գրեթե անհնարին է բացահայտելը, այս բանավեճում հաղթող չկա, երկու կողմն էլ պարտվող են: Մենք հին ժողովուրդ ենք, աշխարհին ու մարդկությանը մեծ արժեքներ տված, այդ առումով Ադրբեջանը որևէ ոլորտում չի կարող մրցակցել մեզ հետ: Մեր արժեքներն է պետք ներկայացնել, համայքներն այս ուղղությամբ պետք է աշխատեն…

Ինչ վերաբերում է հիբրիդային պատերազմներին, դրանք ամենավտանգավորը չեն, մենք ռեալ, իրական պատերազմի վտանգի առաջ ենք կանգնած, որն ամեն րոպե կարող է սկսվել, և մենք պետք է պատրաստ լինենք, որ կարողանանք թշնամուն համապատասխան հակահարված տալ և առավելագույնս քիչ կորուստներով ձեռքբերումներ ունենալ… Պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք որպես ժողովուրդ կռվել ենք Թուրքիայի դեմ, կարողացել ենք իրենց քիթ ու բերանից արյուն բերել: Թուրքական բանակը չի կարող հաղթել հայկական բանակին: Երբ որ մենք միասնական ենք, կարողանում ենք հաղթանակներ տանել և մեր ուժերով մեր դիրքերը պահել:

 

Գոհար Հայրապետյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում