Հայաստանում հուլիսի 27-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 308 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 29-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 37937 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 մարդ, կատարվել է 160380 թեստավորում, առողջացել է 27824 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 723 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 225-ն են:











































