Ամերիկացի մոդել և ձեռներեց Քիմ Քարդաշյանը արտասվել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի սկանդալային հայտարարություններից հետո իրենց առաջին հանդիպման ժամանակ և հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում։ Լուսանկարները հուլիսի 28-ին հրապարակել է Fox News-ը։
Նշվում է, որ զույգին լուսանկարել են Վայոմինգ նահանգում այն պահին, երբ Քիմը կանգ է առել տեղի ռեստորանի մոտ: Նկարներում երևում է, թե ինչպես են Ուեսթը և Քարդաշյանը նստած մեքենայի մեջ զրուցում և այդ ընթացքում ռեփերի կինը արտասվում է։
Նշվում է, որ ավելի վաղ Քարդաշյանը իրենց ընտանեկան ռանչո էր եկել ամուսնու մոտ։