Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչպե՞ս կօգտագործվեն հոգեբանական լիցքերը

Նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրության հարցի ներառումը իշխանություն-Կոնգրես երկխոսության օրակարգում, անշուշտ չի կարելի ընկալել այնպես, որ կայացվել է ընտրություն անցկացնելու որոշում, առավել ևս, որ կողմերը կարծես թե տարբեր կերպ են մեկնաբանում երկխոսության օրակարգը:

Տվյալ պարագայում զերծ մնալով այդ մեկնաբանությունների մեջ խորամուխ լինելուց՝ ընդամենը փորձեմ անդրադառնալ հարցի օրակարգ ներառմանն ինքնին: Եթե նկատի առնենք այն, որ իշխանությունը բավական երկար ժամանակ ընդդիմանում էր դրան, ապա արտահերթ ընտրության քննարկումը կարելի է գնահատել որպես ընդդիմության շոշափելի հաղթանակ, առնվազն հոգեբանական առումով: Բանն այն է, որ Հայաստանի իշխող համակարգի տրամաբանությունն ինքնին բացառում է ոչ միայն ընդդիմության պահանջով արտահերթ ընտրության անցկացումը, այլ դրա քննարկումն ինքնին: Հետևաբար, իշխող համակարգի տրամաբանության տեսանկյունից տեղի է ունեցել անթույլատրելին՝ իշխանությունը համաձայնել է ընդդիմության պահանջով քննարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություն անցկացնելու հարցը: Իշխանական տրամաբանության տեսանկյունից՝ դա արդեն իսկ զիջում է: Բայց չպետք է մոռանալ իհարկե, որ համակարգը վերջին երեք և հատկապես մեկ-երկու տարիների ընթացքում առաջին անգամ չէ, որ առերևույթ զիջումների է գնում հասարակությանը, և նույնիսկ առանձնակի սիրով, սակայն ըստ էության դրանք անում է սկզբունքային հարցերում կարծր դիրքերը պահելու և պահպանելու համար: Այդ տեսանկյունից նույնը կարող է լինել, և թերևս կա հենց արտահերթ ընտրությունը երկխոսության օրակարգ ներառելու մասով: Բայց համաձայնեք, որ արտահերթ ընտրության հարցն իր ներքին պոտենցիալով և էներգետիկայով բոլորովին այլ կատեգորիա է, քան մնացյալ հարցերը, որոնցում իշխանությունը գնում էր առերևույթ զիջումների, անգամ երկխոսության գործընթացն ինքնին:

Բանն այն է, որ արտահերթի հարցի քննարկումը կարող է հոգեբանական մեծ ռեզոնանս առաջացնել հանրային շրջանակներում՝ աշխուժացնելով երկխոսության հանդեպ հանրային հետաքրքրությունը: Իսկ այդ տեսակետից պետք է խոստովանել, որ կար հետաքրքրության որոշակի անկում՝ պայմանավորված թե՛ ամառային տապով, թե՛ նաև հանրային այն մտայնությամբ, որ ներկայիս իշխող վարչակարգն, այսպես ասած, երկխոսության ճանապարհով դիրքեր զիջող չէ, և առկա վարչակարգին, իր արժեքներով, իր գործունեության մեթոդներով և մեխանիզմներով հանդերձ, հնարավոր է հեռացնել միայն հեղափոխական ճանապարհով, միայն հակադիր ուժ կիրառելով:

Այդ իսկ պատճառով է, որ հանրության մոտ երկխոսության գործընթացի հանդեպ կա նկատելի թերահավատություն: Արտահերթ ընտրության հարցի քննարկումը, իհարկե, ոչ ամբողջությամբ, բայց կարող է զգալիորեն կոտրել այդ թերահավատությունը, գոնե առժամանակ: Իսկ դա կարող է լրացուցիչ ազդեցություն գործել հենց երկխոսության գործընթացի վրա, եթե իհարկե ընդդիմությունը որպես գործընթացի կողմ կարողանա մարտավարական տեսանկյունից ճիշտ օգտագործել արտահերթ ընտրության օրակարգ ներառման հանրային ռեզոնանսը: Այսինքն՝ իր հոգեբանական առաջնային ներգործության կամ ազդեցության արդյունքում, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների հարցի օրակարգային քննարկումը կարող է նաև ունենալ արդեն կոնկրետ քաղաքական էֆեկտ, եթե հոգեբանական ազդեցությունը ճիշտ գեներացվի և օգտագործվի ընդդիմության կողմից: Բայց կա նաև իրողության հակառակ կողմը:

Իշխանության համար, իհարկե, ցանկալի չէ արտահերթի քննարկումը, այլապես ինքը կաներ այդպիսի առաջարկ: Բայց, մյուս կողմից, ներկայիս իրավիճակում իշխանությունը հայտնվել է ներքին ու արտաքին բարդ տնտեսա-քաղաքական խնդիրների առջև, և ստացվում է մի այնպիսի վիճակ, որ արտահերթ իրականությունից խուսափելու համար իշխանությունը կարող է նախընտրելի համարել գոնե մի երկու ամիս արտահերթի մասին քննարկումներ ծավալելը՝ հուսալով դրանով ժամանակ շահել և լուծել այդ ներքին ու արտաքին խնդիրների մի որոշ մասը: Օրինակ՝ կարող է լինել Ղարաբաղի հարցը, որտեղ իսկապես իրավիճակը բավական բեկումնային նոտաների վրա է և կարող է ամեն պահի ունենալ ճակատագրական զարգացում: Ահա այդ պայմաններում արտահերթի հարցն օրակարգային դարձնելն իշխանության համար կարող է լինել խաղաքարտ արտաքին զարգացումներում:

Բանն այն է, որ իշխանությունը կարող է արտահերթի օրակարգային քննարկումն արտերկրում, մասնավորապես Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդ մայրաքաղաքներում, և մասնավորապես այն մայրաքաղաքում, որտեղից ավելի շատ են գալիս բեկումնային ճնշումներ, ներկայացնել որպես ռեալ վտանգ, որը կարող է իրականություն դառնալ Ղարաբաղի հարցում որևէ բեկումնային համաձայնության գնալու պարագայում:

Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն այդպիսով կարող է դրսում ասել, որ ներսում առանց այդ էլ ստիպված է արտահերթի հարց քննարկել, իսկ եթե առաջարկվող որևէ բան ստորագրի, ապա դա կնշանակի ստորագրել արտահերթի մասին որոշման տակ: Ներքին առումով ընդդիմությունը կարծես թե հստակ դրել է հարցը, որ մինչև սեպտեմբեր պետք է կայացվի որոշում, ինչի չլինելու պարագայում կգա ջրբաժանը: Սակայն, մյուս կողմից, ընդդիմության համակարգող Լևոն Զուրաբյանն օրերս «Ազատությանն» ասել էր, որ ջրբաժանը կհետաձգվի, եթե արտահերթի մասին որոշում չլինի, բայց իշխանությունն այլ լուրջ քայլեր անի: Այսինքն՝ ակնհայտ է, որ ընդդիմությունը պնդելով ժամկետի մասին, այդուհանդերձ իշխանությանն ակնարկում է փոխզիջումային մարտավարության շարունակության վերաբերյալ: Բայց այդտեղ իրավիճակն իսկապես նուրբ է, քանի որ այդ պարագայում կարող է չեզոքացվել այն հոգեբանական լիցքը, որ ենթադրաբար զգալիորեն կառաջանա հանրության մոտ արտահերթը երկխոսության օրակարգ ներառելու արդյունքում: Թեև, իհարկե, այստեղ կան մի քանի հարցադրումներ, որոնք սպասում են պատասխանի: Օրինակ՝ ինչպե՞ս է ընդդիմությունը վերաբերվելու, եթե իշխանությունը հընթացս առաջարկի կազմել ազգային համաձայնության կառավարություն: Կամ՝ ինչպե՞ս է վերաբերվելու, եթե իշխանությունն առաջարկի զերծ մնալ նախագահի արտահերթ ընտրությունից և պայմանավորվել խորհրդարանի արտահերթ ընտրության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում