Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

«Աբսուրդ ինֆորմացիա». Հայ-ադրբեջանական էսկալացիայի ֆոնին փորձեր են արվում խնդիրներ հարուցել Երևանի ու Կիևի միջև

Մոսկվայում հայերի ու ադրբեջանցիների միջև առաջացած լարվածության, բախումների ֆոնին մամուլում լուրեր տարածվեցին, որ իրավիճակը հանգիստ չէ նաև Ուկրաինայում։ Մասնավորապես, խոսքը Ուկրաինայի հայ համայնքին պատկանող հասարակական սննդի կետերն այրելու փորձերի մասին է։ Կիևի շրջակայքում հայտնի դարձավ այդպիսի երկու փորձի մասին։ Զոհեր չկան, հրդեհի հետևանքով տուժել են հաստատությունների առանձին հատվածներ։

Ուկրաինայում բնակվող հայերին կոչով է դիմել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը։ Տարածված հայտարարությամբ դեսպանը կոչ է անում ցուցաբերել զգոնություն, չտրվել սադրանքների. «Բազում երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, արձանագրվում են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Բարեբախտաբար, իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել։ Դեսպանը նաև հորդորել է մինչև լարվածության ավարտը հնարավորինս զերծ մնալ մթերային շուկաներ այցելություններից, նաև ձեռնպահ մնալ, հատկապես ուշ ժամերին, ակումբներ, ռեստորաններ, զվարճանքի օբյեկտներ միայնակ կամ փոքր խմբով այցելելուց, առավել ևս, որ COVID-19-ով վարակվելու վտանգը չի վերացել»։

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան, «Ուկրաինայի հայեր» նախաձեռնության կոորդինատոր Մարատ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ նախքան դեսպանի հայտարարությունը՝ չներքաշել համայնքին քաղաքական գործողությունների մեջ, դիմել է նաև Ուկրաինայի հայերի միությունը, այնուհետև Ուկրաինայի հայկական եկեղեցու հոգևորականությունն է հանդես եկել հայտարարությամբ՝ հավատացյալներին կոչ անելով չտրվել սադրանքների։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է։ Իսկ սննդի կետերն այրելու փորձերի շուրջ Ուկրաինայի հայ համայնքը մշտական կապի մեջ է իրավապահ մարմինների հետ և հույս ունի, որ տվյալ դեպքերն օպերատիվ կերպով կքննվեն։

Համացանցում օրերս նաև տարածվեց մի տեղեկություն, որի համաձայն՝ ուկրաինացի ազգայնամոլները հավաքագրում են նրանց Ադրբեջան ուղարկելու նպատակով։ Ժողովրդական ոստիկանության ներկայացուցիչ Օսադչի Յակովը նշել է, որ գործողությունների ընդհանուր կառավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն: Այս փաստը հաստատում է պետական մակարդակով Ուկրաինայի միջամտությունը այլ երկրի գործերին: « Բացի այդ, մենք ունենք տեղեկություններ Խարկովում, Զապորոժյեում և Կիևում ազգայնականների կողմից սադրիչ գործողությունների նախապատրաստման մասին»,- նշել է նա:

Մեկնաբանելով այս տեղեկությունը՝ Մարատ Հակոբյանն ասաց. «Եթե անկեղծ՝ դա այնքան աբսուրդ ինֆորմացիա է, որ նույնիսկ չգիտեմ ինչ պատասխանել։ Դրա մասին որևէ հաստատված տեղեկություն չկա»։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ, մեկնաբանելով տարածված ինֆորմացիան, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Դատելով նրանից, թե ով է հայտարարության հեղինակը, և թե որտեղից է այն հնչում՝ ամեն ինչ ակնհայտ է։ Սրանք որոշակի կայսերապաշտ ու քրեական շրջանակների համատեղ ջանքերն են։ Օգտվելով հայ-ադրբեջանական լարումից, սահմանային էսկալացիայից՝ նաև փորձեր են անում խնդիրներ հարուցել Հայաստանի ու Ուկրաինայի միջև»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում