Տեխասի Օստին քաղաքում, հուլիսի 26-ի գիշերը, բողոքի ցույցերի ժամանակ հրազենով տղամարդ է սպանվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցիչ Քեթրին Ռեթքլիֆին:
Նրա տվյալներով՝ տուժողը զենքով մոտեցել է մեքենային: Նրա վրա կրակել են մեքենայի միջից։
Կասկածյալը ներկայումս ձերբակալված է և համագործակցում է ոստիկանության հետ, ասել է Ռեթքլիֆը:
Ավելի ուշ տեղի բնակչուհի Շեյլա Ֆոստերը պատմել է, որ սպանվողն իր որդին է՝ Գարեթ Ֆոստերը: Նա պնդում է, որ որդին խաղաղասեր է եղել և ցանկացել է արդարության հասնել աֆրոամերիկացիների համար, քանի որ նրա հարսնացուն աֆրոամերիկացի էր: