«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները գնդակոծել են Սիրիայի Իդլիբ, Լաթաքիա և Հալեպ նահանգների բնակավայրերը, ասվում է Սիրիայի պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար՝ թիկունքի փոխծովակալ Ալեքսանդր Շչերբիցկու հաղորդագրության մեջ:
Նա նշել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Թուրքիայի կողմից վերահսկվող գրոհայինների կողմից որևէ հրետակոծություն չի արձանագրվել: Սակայն ակտիվություն է նկատվել «Ջեբհաթ ան-Նուսրայի» կողմից, որի անդամները գնդակոծել են մի քանի բնակավայրեր:
Նշվում է նաև, որ Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը շարունակում է պարեկային ծառայությունը Հալեպի երթուղիների վրա։





































