Երեկ` հուլիսի 25-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։45-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդայկի վնասվածք, կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժշիկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչներ՝ 29-ամյա Տիգրան Հունանյանն ու 21-ամյա Դավիթ Գրիգորյանը։
Ոստիկանները պարզել են նաև, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Արեշ 34 փողոցից։
Արդեն դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, կոշիկներ, հողաթափ։ Եվ կան կասկածներ, որ կոշիկներն ու հողաթափը վիրավորներինն են։
Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ։










































