Thursday, 11 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Էրդողանի այցի ընթացքում փաստաթուղթ չի ստորագրվի. թուրք դիվանագետ

Ադրբեջանական Zerkalo թերթը, վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ի բարձրաստիճան դիվանագետներից մեկին, հայտնում է, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի ադրբեջանական այցի շրջանակներում Բաքվում չի ստորագրվելու որևէ կոնկրետ փաստաթուղթ.

Թուրք բարձրաստիճան դիվանագետը նշել է. «Ավանդույթի համաձայն, Թուրքիայի վարչապետերը խորհրդարանական ընտրություններից հետո իրենց առաջին արտասահմանյան այցերից մեկը նվիրում են Ադրբեջանին։ Առաջին հայացքից անսպասելի ոչինչ չկա, որ հուլիսի 27-ին Էրդողանը մեկնում է Բաքու։ Ամեն դեպքում հենց տվյալ ժամկետում այդ այցի մասին որոշումը կայացվել է ամենավերջին պահին»։

Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Էրդողանից առաջ Բաքու պետք է այցելի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, որպեսզի արդյունավետ բազա նախապատրաստի երկու երկրների Ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհրդի մակարդակով հանդիպումների համար։

Սակայն դա տեղի չունեցավ, ինչից հանգում ես այն եզրակացության, որ Էրդողանի ադրբեջանական այցի ժամանակ Բաքվում չի ստորագրվելու որևէ կոնկրետ փաստաթուղթ։ Հազիվ թե այդ այցը, որը որևէ արդյունք չի տալու, արժե որակել որպես հարգանքի կամ թուրք-ադրբեջանական բարեկամության հարատևության ցուցադրություն։ Այստեղը գլխավոր դերը պատկանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և հենց անձամբ իշխող կուսակցության շահերին։

Տվյալ փուլում ընդհանուր առմամբ Թուրքիային և մասնավորապես Էրդողանի կառավարությանն անհրաժեշտ է լուրջ արտաքին քաղաքական հաջողություն։ Բանն այն է, որ գործնականում անհնար է երկրի ներսում որևէ լուրջ հաջողությանը հասնելը. 1) խորհրդարանն արձակուրդ է մեկնել, երկրի ներսում տիրում է քաղաքական մեռյալ սեզոն, և այն կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ։ Իսկ մինչ խորհրդարանի արձակուրդ մեկնելը չհաջողվեց լուծել Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) աշխատանքներին քրդական «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) մասնակցության հարցը։

Բացի այդ, վերջին տարիներին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) կողմից իրականացված ամենախոշոր գործողությունից հետո, որի արդյունքում սպանվեց 13 և առևանգվեց 3 թուրք զինծառայող, անհնար է թվում թուրքական կառավարության ներքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը հանդիսացող «Քրդական հարց»-ի կարգավորման գործընթացում արագ արդյունք գրանցելը։ Ամենայն հավանականությամբ, թուրքական կառավարությունը ստիպված կլինի կարճատև հեռանկարում կոշտություն ցուցադրել «Քրդական հարց»-ում։

2) Տնտեսության մեջ նույնպես ամեն ինչ կարգին չէ։ Ողջ մայրցամաքն ընդգրկած ֆինանսական ճգնաժամի ֆոնի վրա կառավարության գլխավոր հաղթաթուղթ հանդիսացած տնտեսական աճն արգելակել է։ Մի շարք հայտնի թուրք տնտեսագետներ ակնհայտորեն արտահայտվում են երկրի ներսում սպասվելիք առաջիկա ճգնաժամի մասին, և բնակչությանը կոչ են անում մտածված ծախսել սեփական գումարները։

Այստեղ խնդիրը կայանում է երկրի տնտեսության սպառողական մոդելի մեջ։ Այնպիսի ոչ հարուստ երկրում, ինչպիսին որ Թուրքիան է, սպառողական աճի ապահովման համար անհրաժեշտ է մեծացնել սոցիալական ծախսերը։ Սակայն դրան անհնար է հասնել առանց հարկերի բարձրացման, քանի որ այլ ռեսուրսները կամ այլ աղբյուրները բացակայում են։ Իսկ հարկերի բարձրացումն իր հերթին արգելակում է տնտեսական հզորությունների աճը և ուժեղացնում են ինֆլյացիոն գործընթացները, ինչը և նկատվում է ներկայումս։ Դրա համար էլ այնպիսի տնտեսական համակարգ ունեցող երկրներում, ինչպիսին որ Թուրքիան է, ցիկլերով կրկնվող ճգնաժամերը համարվում են նորմալ երևույթ։

Ես ցանկանում եմ ուշադրություն հրավիրել նրա վրա, որ խորհրդարանական ընտրություններից հետո Էրդողանն իր առաջին արտասահմանյան այցը կատարեց չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն (ՀԿԹՀ)։ Դրանով Էրդողանը ցույց տվեց ընդհանրապես Արևմուտքի և մասնավորապես ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների կարևորությունը»։

Անդրադառնալով Էրդողանի այն սպառնալիքներին, թե Թուրքիան կսառեցնի ԵՄ-ի հետ հարաբերությունները, եթե մինչև 2012 թվականի ամռանը Կիպրոսի կողմից ԵՄ-ի նախագահության ստանձնումը, չլուծվի կիպրական խնդիրը՝ թուրք բարձրաստիճան դիվանագետը նկատեց, որ, չնայած արտաքին էմոցիանալ բնույթին, շատ դժվար է գտնել Էրդողանից ավելի պրագմատիկ քաղաքական գործիչ.

«Նա քաջ գիտակցում է, որ այսօր ԵՄ-ը և ԱՄՆ-ը ի վիճակի են հասնել եթե ոչ կիպրական խնդրի լրիվ կարգավորմանը, ապա հաստատ կարող են լուրջ առաջընթաց գրանցել տվյալ ուղղությամբ։ Հաշվի առնելով այն տնտեսական ծանր իրավիճակը, որում հայտնվել է Հունաստանը և այն դերը, որը վերապահված է Թուրքիային տարածաշրջանային հարցերում՝ դա կարող է հաստատվել անուղղակիորեն։

Այսինքն, դա ոչ թե շանտաժ էր, այլ՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ սակարկելու առաջարկ։ Չէ՞ որ եթե իրականում մինչև տարեվերջ հաջողվի լուրջ առաջընթաց գրանցել կիպրական խնդրի կարգավորման հարցում կամ էլ գոնե վերացվի տնտեսական շրջափակումը, ապա դա կհանդիսանա Էրդողանի կառավարության արտաքին քաղաքական մեծ հաղթանակը։

Անկարան չի կարող իրեն թույլ տալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման միջոցով Ադրբեջանի հետ փոխհարաբերությունների սրում, սակայն միևնույն ժամանակ Էրդողանի կառավարությունը նաև չի կարող հրաժարվել հայ-թուրքական գործընթացից։ Հայտնի է, որ Հայաստաի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Էրդողանի կառավարությունը որդեգրել է «մանր քայլերի» մարտավարությունը։

Ինչպես կարելի է նկատել, դրա արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին։ Ադրբեջանի հետ փոխհարաբերություններում Էրդողանի կառավարության գխավոր առաջադրանքը կայանում է նրանում, որ այդ «փոքր քայլերը» չհարուցեն պաշտոնական Բաքվի զայրույթը»։

Հիշեցնենք, որ հունիսի վերջին էլ ադրբեջանական Zerkalo թերթին տված հարցազրույցում նույն աղբյուրը հայտնել էր, որ հայ-թուրքական գործընթացի վերակենդանացումը Կազանի եռակողմ հանդիպման տապալման դեպքում մեկնարկելու է այս տարեվերջին.

«Սակայն այս անգամ կիրառվելու է «փոքր քայլերի» մարտավարությունը։ Այսինքն` այս դեպքում խոսքը չի գնում ցյուրիխյան արձանագրությունների վավերացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին։

Ամեն ինչ սկսվելու է այնպիսի քայլերից, որոնք, իբրև թե, թելադրված են հասարակ քաղաքացիների շահերից։ Օրինակ` խոսքը մասնավոր անձանց (այսինքն` հասարակ քաղաքացիների) համար հայ-թուրքական ցամաքային սահմանի բացման մասին է։ Չէ՞ որ, մեծ հաշվով, այսօր էլ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ այցերի համար հատուկ խոչընդոտներ գոյություն չունեն։ Կարելի է ինքնաթիռի տոմս գնել և երկու ժամից էլ պակաս ժամկետում հայտնվել Երևանում կամ հակառակը՝ Ստամբուլում։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հաջորդ լուրջ քայլը կլինի երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ճանապարհին արված լուրջ հայտը, թեև դա նույնպես պետք է թելադրված լինի «բացառապես հասարակ անձանց շահերով»։

Բանն այն է, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքացիները երկու երկրներում զրկված են ամեն տիպի իրավական, այդ թվում` նաև հյուպատոսական աջակցությունից։ Խոսքը Երևանում ու Անկարայում երկու երկրների հետ ջերմ հարաբերություններ ունեցող երկրի դեսպանատանը կից հյուպատոսական սեկցիաներ բացելու մասին է, ինչպիսին որ ներկայումս ռուս-վրացական հարաբերությունների պարագայում է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում