Saturday, 18 07 2026
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել
09:50
Ալպերի սառցադաշտերը ծածկում են հատուկ ծածկոցներով՝ շոգից պաշտպանելու համար
Խորհրդակցություն՝ Տավուշի մարզում. քննարկվել է անտառային և խոտածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման հարցը
09:30
Չինաստանում սողանքն ու լեռան փլուզումը 8 մարդու կյանք են խլել
Արտաշատում և Ապարանում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ադրբեջանը՝ միջազգային ահաբեկչության ծածկ աշխարհում

Հայաստանի արտգործնախարարությունը կոչ է արել Հայաստանից դուրս ապրող հայությանը չտրվել ադրբեջանական հրահրման սադրանքներին, որոնք ակնհայտորեն կառավարվում են Բաքվից: Ադրբեջանը նկատելիորեն կիրառում է այսպես ասած՝ ամբողջ աշխարհում հակամարտությունը «ցրելու» քաղաքականություն, հրահրելով հայերի հետ առճակատումներ, սադրելով, փորձելով ստեղծել բախումներ տարբեր երկրների հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հայաստանի արտգործնախարարություն կոչ է արել չտրվել սադրանքի, չգնալ բախման և անհրաժեշտության դեպքում դիմել տեղի իրավապահ մարմիններին: Անկասկած է, որ Երևանը չի կարող և չպետք է բավարարվի լոկ այդ կոչով, որքան էլ, իհարկե, այն կարևոր է և ամենևին ֆորմալության մեջ չէ: Ֆորմալության մեջ չէ այն իմաստով, որ Ադրբեջանի, այսպես ասած, նոր մարտավարության նպատակը, իհարկե, «բախումը ցրելն» ու այդպիսով Հայաստանի ռեգիոնալ առավելությունը, որ ստացել կամ էապես ամրապնդել է Երևանը Տավուշի զարգացումներից հետո, հնարավորինս լղոզելն է: Ադրբեջանը փորձում է ակնհայտորեն ստեղծել տպավորություն, որ, այսպես ասած, չկարգավորվածությունը համաշխարհային անհանգստության առարկա է: Այլ կերպ ասած, Բաքուն անցել է միջազգային հանրությանը հենց «տեղում շանտաժելու» մարտավարության: Ասել կուզի, Բաքուն ըստ երևույթին համարում է, որ բախումները տեղափոխելով հենց այդ երկրների տարածքներ, կհասնի նրան, որ նրանք կսկսեն ավելի «լուրջ» վերաբերել հակամարտության չկարգավորվածության վտանգավորության ադրբեջանական «թեզերին» և կպարտադրեն Հայաստանին գնալ զիջումների: Կասկած չկա, որ Բաքվի այդ մարտավարությունն էլ տապալվելու է, ինչպես շանտաժի նախորդ բոլոր տարբերակները: Ամբողջ հարցն այն է, որ դրա տապալումը հայկական կողմի համար լինի անվնաս թե՛ քաղաքականապես ու տնտեսապես, թե՛ ֆիզիկապես:

Ըստ այդմ, Երևանն այդ իմաստով պետք է ինտենսիվացնի աշխատանքը բոլոր այն երկրների հետ, որտեղ կան ռիսկեր:

Խոսքն այդ երկրներում ուժային-իրավական արագ և հատու հակազդեցության հասնելու մասն է, ի պատասխան ադրբեջանական հրահրման որևէ փորձի: Դա նշանակում է, որ հայերն իրապես պետք է ձեռնպահ մնան սադրանքների տրվելուց, ցուցադրաբար հրաժարվեն որևէ երկրի որևէ քաղաքի փողոցում ադրբեջանցիների հետ քանակի կամ աղմուկի ուժգնությամբ մրցակցելու ծուղակից, եթե անգամ աներկբա է լինելու հայկական հաղթանակը այդ հարցում, և ձեռնամուխ լինեն ասիմետրիկ աշխատանքի՝ պաշտոնական Երևան-սփյուռքյան կառույցներ ու միավորներ սերտ գործակցությամբ: Աշխատանք, որն ուղղված կլինի տարբեր երկրների ռազմա-քաղաքական ղեկավարություններին ներկայացնելու Ադրբեջանի ահաբեկչական բնույթը, ինչպես նաև այն, որ Բաքվի այդ հրահրումները կարող են լինել նաև մեկ այլ խիստ վտանգավոր քող միջազգային ահաբեկիչների համար: Այսինքն՝ Բաքվի հրահրումների քաղաքականությունը կարող է դառնալ ծածկ միջազգային ահաբեկչության համար, արդեն այլ՝ Ադրբեջանից անկախ հարցեր լուծելու համար, հատկապես թուրքական շահի տրամաբանության համատեքստում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում