Երեքշաբթի Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը, այդուհանդերձ, կկարողանա համաձայնության գալ հանրապետականների հետ պետական պարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման հարցով: «Կա ծրագրերի մի քանի տարբերակ, սակայն ես միանգամայն վստահ եմ, որ դեֆոլտը, որից շատերը վախենում են, տեղի չի ունենա»,- CNBC հեռուստաալիքին ասել է Օբամայի աշխատակազմի ղեկավար Բիլ Դեյլին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Չնայած Դեյլիի լավատեսությանը՝ ո՛չ դեմոկրատները և ո՛չ էլ հանրապետականները չեն ցանկանում պատասխանատվություն կրել ստեղծված իրավիճակի համար: Հիմա բոլորը սպասում են օգոստոսի 2-ին, որը պետական պարտքի վերին թույլատրելի շեմը բարձրացնելու վերջնաժամկետն է: