Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան
Ի՞նչ է «թաքցնում» ռուս-ադրբեջանական տեղեկատվական պատերազմը
14:50
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. ՔԿ
14:30
Բանկից բանկ ArcaPay փոխանցում՝ AEB Mobile-ով
14:20
Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. նվեր Երևանին` IDBank-ի 35-ամյակի առթիվ
Կորպորատիվ կառավարման համաժողովում ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ-ում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների իրականացման կազմակերպությունների ընտրության մրցույթի մասին հայտարարություն
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2 հազար զինծառայողի մասունք
Դադարեցվել է «Ազատություն թիվի»-ի հեղինակազորման վկայագիրը
13:30
Դոհայի հանդիպումը հնարավոր է՝ կարևոր լինի, հնարավոր է՝ ոչ. Թրամփ
13:20
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
Մոսկովյան պուրակը շուտով կներկայանա նոր և ժամանակակից տեսքով. քաղաքապետ
Ահռելի տեղաշարժ ունենք․ Ավանեսյանը՝ ՔՀԿ ներում գտնվող անձանց բուժօգնության բարելավման մասին
12:50
Մոնակոյում պայթյունի հետևանքով վիրավորվել են ուկրաինացի բիզնեսմենը և նրա ընտանիքի անդամները
Բոլոր մարտահրավերները հաջողությամբ անցանք․ Ավանեսյանը՝ արհեստականորեն տարածվող լուրերի մասին
12:30
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը
Մեր նպատակն է 2028-ի հունվարի 1-ից 3 մլն մարդ ներառել ապահովագրության համակարգի մեջ․ Ավանեսյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից
Վրաստանը և Ղազախստանը ռազմավարական գործընկերներ դարձան
Վրաստանի ՆԳ նախարարը գալիս է Հայաստան

Մհեր Գրիգորյանի Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցությանշրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին: Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ:

Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի նախագիծը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. համագործակցության ծրագրերի նախագծերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ օրակարգում այն առանցքային փաստաթղթերն են, որոնց շուրջ կշարունակեն զարգանալ ու խորանալ ՀՀ-ՄԱԿ հարաբերությունները:

«Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ոլորտային ռազմավարությունների և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և վերանայման փուլում՝ կարևորում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերի և մեր ազգային ռազմավարությունների ներդաշնակեցումը՝ կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակների 2030թ. օրակարգի վրա:

Ցանկանում եմ նաև, օգտվելով առիթից, նշել, որ վերջերս հրապարակվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ Հայաստանի կամավոր ազգային գնահատման երկրորդ զեկույցը, որն իսկապես կարևոր է Կառավարության ու մեր միջազգային գործընկերների ներդրված համատեղ ջանքերը գնահատելու և առաջիկա անելիքներն ուրվագծելու համար», – նշել է փոխվարչապետը:

Շոմբի Շարփը, ներկայացնելով 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակը, նշել է.

«Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ՄԱԿ-ի նոր՝ 2021-2025 Գործընկերության շրջանակի ռազմավարական ուղղությունները Կառավարության հետ համաձայնեցնելու համար։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների առաջիկա հինգ տարիների համագործակցության ամբողջական առաջարկն է, որը բխում է Հայաստանի ազգային առաջնահերթություններից և կարիքներից:

Մենք կքննարկենք նաև ՄԱԿ-ի երեք գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը, որոնք, Հայաստանում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի բոլոր 12 գործակալությունների հետ համատեղ, կնպաստեն ՄԱԿ-ի Գործընկերության շրջանակի նպատակների իրագործմանը։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր գործընկերների հետ միասին մենք կարող ենք Հայաստանում իրագործել 2030 օրակարգը՝ երաշխավորելով էլ ավելի լավ կյանք և ապագա բոլորի համար»:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ համագործակցությունն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու առումով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում