ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է Արցախում հումանիտար ականազերծման համար 1.4 մլն դոլար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձևը: Գումարը հատկացվելու է HALO Trust ընկերության կողմից կատարվող ականազերծման աշխատանքները շարունակելու համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ որոշում էր կայացվել Արցախում հումանիտար ականազերծման համար տրամադրվելիք 1.4 մլն դոլար օգնությունը հատկացնել մեկ այլ՝ կրթական և մշակությային փոխանակման ծրագրի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: