Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին երկխոսություն սկսել և չհետևել ծայրահեղականների կոչերին՝ հետևում է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու կայքում տեղադրված նրա հայտարարությունից՝ գրում է gazeta.ru-ն:
«Այսօր Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմերին կոչ է անում երկխոսել … Ես կոչ եմ անում ձեզ չհետևել այն ուժերի առաջնորդությանը, որոնք օգտվում են Կովկասում լարվածության աճից», – ասվում է կոչում:
Պատրիարքը նշել է, որ Կովկասում նոր պատերազմը կհանգեցնի ահաբեկչության և ծայրահեղականության, ինչը երկար ժամանակ տարածաշրջանին կզրկի խաղաղությունից ուն հանգստությունից:
«Ես խնդրում եմ ձեզ, սիրելի եղբայրներ, պահպանել այն նվաճումները, որոնք մեզ հաջողվել է համախմբել եղբայրական հանդիպումների ժամանակ», – դիմել է նա Ադրբեջանի և Հայաստանի կրոնական առաջնորդներին:









































