Thursday, 06 06 2024
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
Կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի
«Մենք անկեղծորեն գնահատում ենք Լիտվայի համերաշխությունը». Նիկոլ Փաշինյան
Վարչապետը թվարկեց, թե ինչ նախագծեր են իրականացվելու մարզերում սուբվենցիոն ծրագրերով
Կառավարությունը 2 մլրդ 426 մլն դրամ կհատկացնի19 համայնքի 22 սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար
11:45
Guru քարտերը իջեցված սակագներով. նոր ակցիա Հայէկոնոմբանկից
11:30
Չեխիայում գնացքների բախման հետևանքով կա 4 զոհ, տասնյակ վիրավորներ
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է հեղինակավոր մրցույթներում հաղթած բալետի արտիստ Ռազմիկ Մարուքյանին
Սև ծովից ցիկլոն է ներթափանցել. սպասվում են անձրևներ
11:05
Cerebrum Intellectus․ Fastex-ը Web3 ինտերակտիվ քննարկումներ է կազմակերպել երեխաների համար
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Ուղիղ. Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն. միջազգային գիտաժողով
10:45
ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի քաղհասարակության անդամների շարունակական ձերբակալություններով․ Մեթյու Միլլեր
Մայրաքաղաքի առանձին հատվածներում արգելվելու է շրջիկ երաժիշտների գործունեությունը
ԵԽ զեկույցի համաձայն՝ Թուրքիան ազատազրկման ամենաբարձր մակարդակն ունի, Հարավային Կովկասում Հայաստանի ցուցանիշն ամենացածրն է
10:30
«Մոսկվան պատրաստ է խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին». ՌԴ դեսպան
Բողոքի ակցաիներին մասնակցելու նպատակով այլ անձանց նյութապես շահագրգռելու համար մեղադրվող 29-ամյա երիտասարդը կալանավորվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Հրդեհ՝ սուպերմարկետին կից շինությունում
Անհասկանալի կլիներ, եթե Երևանը դեմ քվեարկեր. առաջին անգամ չէ, որ ՀՀ-ն քվեարկում է Վրաստանի օգտին
Հրդեհ Արմաշում․ երեխաները դուրս են բերվել տնից

Այս ամենին զուգահեռ, 2021-ից մեր տնտեսական օրակարգ կմտնի նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Էներգետիկ անվտանգության ինստիտուտի ղեկավար, «Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանը։

– Պարոն Դավթյան, հուլիսի 19-ից ուժի մեջ է մտել գազի նոր սակագինը ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և խոշոր սպառողների համար։ Ձեր կարծիքով՝ սա ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա, հատկապես ո՞ր ոլորտներում պետք է շղթայական թանկացումների սպասել։

– Իհարկե, ողջունելի է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից ներկայացված առաջարկն առ այն, որ գազի սակագինը պետք է բարձրանա բնակչության համար, իսկ սոցիալական և ընտանեկան նպաստների իրավունք ունեցող սեգմենտի համար գործող զեղչը պետք է վերանա՝ չընդունվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, բայց, միաժամանակ, այն հանգամանքը, որ նոր սակագնային քաղաքականության պարագայում վերամշակող տնտեսվարողներն ու ջերմոցային տնտեսությունները, մյուս կողմից՝ տասը հազար խորանարդ մետրից ավելի գազ սպառող տնտեսվարողների համար գազի գինը բարձրացավ ևս հինգ տոկոսով, բնականաբար, հավելյալ ռիսկեր առաջացրեց երկրի սոցիալ-տնտեսական համակարգի համար։ Այստեղ մենք պետք է առանձնացնենք մի քանի շերտ․ առաջինը՝ ջերմաէլեկտրակայաններն են, որոնք ևս սպառում են 10 հազար խորանարդ մետրից ավելի գազ և որոնք, ինչպես հայտնի է, ապահովում են ՀՀ-ի էլեկտրաէներգիայի գեներացման 42-43%-ը։ Սա նշանակում է, որ երկրում էլեկտրաէներգիայի սակագների վրա գոյանում է հավելյալ բեռ, ինչը հասկանալով՝ վերջերս որոշում կայացվեց այդ բեռը կոմպենսացնել ատոմակայանի համար սակագները վերանայելու միջոցով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շատ լավ հասկանում էր, որ սա ժամանակավոր կամ միջանկյալ որոշում է և ակնհայտ է, որ 2021 թվականի ձմռանը մեր տնտեսական օրակարգ է մտնելու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման խնդիրը, և օր առաջ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սա թույլ չտալու համար, որովհետև դրա բացասական հետևանքները պատկերացնում ենք բոլորս։ Երկրորդ շերտը, իհարկե, գյուղատնտեսական և վերամշակող ոլորտն է։ Այս մասով կարող ենք կանխատեսել շուկայում 5-7 % գնաճ, և այս միտումը, թերևս, երկար կտևի։ Կարծում եմ՝ եկող տարի մենք կունենանք այդ աճի շարունակական բարձրացում։

– Իսկ սրա զսպման մեխանիզմները որո՞նք են։

– Զսպման մեխանիզմը տվյալ պարագայում սովորաբար լինում է պետության կողմից սուբսիդավորման կիրառումը, ինչպես, օրինակ, այսօր անում է Վրաստանը․ մի քանի օր առաջ Վրաստանի կառավարությունը հայտարարեց, որ մոտակա երեք տարիների ընթացքում երկրի ներսում գազի սակագինը չի բարձրանա, մինչդեռ հիշենք Ադրբեջանի այն հայտարարությունը, որ «Սոկար» ընկերությունը լրացուցիչ 150 միլիոնի ներդրումներ է արել Վրաստանում և, բնականաբար, պահանջում էր, որպեսզի այդ ներդրումներն արտացոլվեն գործող սակագներում։ Վրաստանի կառավարությունն իր վրա վերցրեց այդ սոցիալական պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ առաջիկա երեք տարիներին գնալու են սուբսիդավորման ճանապարհով։ Սակայն Հայաստանի իշխանությունների պարագայում առնվազն հանրային, պաշտոնական մակարդակով չենք լսել որևէ հայտարարություն սուբսիդավորում իրականացնելու պատրաստակամության մասին, ինչը, սակայն, ունի օբյեկտիվ նախադրյալներ, որովհետև սուբսիդավորում, բնականաբար, ենթադրում է շատ լուրջ ֆինանսական բեռ երկրի բյուջեի համար, ինչի հնարավորությունը ՀՀ-ն, թերևս, ներկա դրությամբ չունի։

– Ձեր դիտարկմամբ՝ գազի սակագնի այս փոփոխության արդյունքում առաջիկայում հնարավո՞ր է, որ տաքսի ծառայությունների կամ հանրային տրանսպորտի ուղեվարձը ևս թանկանա, եթե հաշվի առնենք, որ դրանց մեծամասնությունը գազով է աշխատում նկատենք նաև, որ ԱԳԼՃԿ-ներում սեղմված և հեղուկ գազն արդեն իսկ թանկացել է։

– Իրականում մենք տեսանք, որ գազալցակայաններում վերջին օրերին գազի գինը բարձրացել է մոտավորապես 15-20 դրամով։ Բայց միանշանակ ասել, որ սա ուղղակիորեն անդրադառնալու է նաև հանրային տրանսպորտի համակարգում գործող գների վրա՝ դրա համար որևէ հստակ նախադրյալ, իհարկե, չունենք։ Իմ խորին համոզմամբ՝ հանրային տրանսպորտի գնի բարձրացման հարց օրակարգում կհայտնվի բացառապես այն դեպքում, երբ մեր հանրային տրանսպորտի համակարգում տեղի կունենան խորքային փոխակերպումներ։ Այդ բարեփոխումների մասին բազմիցս խոսել են թե՛ հին, թե՛ նոր իշխանությունները, բայց առայժմ համակարգային ծրագիր հանրային տրանսպորտի ոլորտում չի իրականացվում և կարծում եմ, որ հանրային տրանսպորտի գնի զսպման ռեսուրս ՀՀ-ում առայժմ առկա է։ Գազի սակագնային բարձրացումն, իմ կանխատեսմամբ՝ չի անդրադառնա հանրային տրանսպորտի ուղեվարձի վրա, բայց, եթե տրանսպորտային համակարգը դիտարկենք որպես համալիր օրգանիզմ, ապա ակնհայտ է, որ գազի սակագնի բարձրացումը չի կարող նաև չանդրադառնալ տրանսպորտային համակարգում մատուցվող ծառայությունների գների վրա։ Այս համատեքստում եկեք չմոռանանք նաև, որ ՀՀ-ն աշխարհում առաջատարն է բնական գազը որպես ավտովառելիք օգտագործող երկիր, և այստեղ էֆեկտը լինելու է համակարգային։

Ինչ վերաբերում է տաքսի ծառայություններին, ապա չեմ կարծում, որ կլինի գների կտրուկ թանկացում, բայց, այնուամենայնիվ, այն հանգամանքը, որ սակագնի բարձրացումը կազդի ծառայությունների որակի վրա՝ դա ակնհայտ է։ Այսինքն՝ գնի համատարած բարձրացում տաքսի ծառայությունների ոլորտում տեղի չի ունենա, բայց շուկայի խաղացողները կփնտրեն ինչ-որ միջոցներ իրենց կորուստները կոմպենսացնելու համար։ Դա, օրինակ, կարող է արտահայտվել ուղեվարձի և մատուցված ծառայության անհամաչափության տեսքով։ Այսինքն՝ կարող են ներքին մեխանիզմներ գործել՝ ուղեվարձը պաշտոնապես բարձրացնելու փոխարեն։ Իսկ տաքսու անհատ վարորդները, բնականաբար, կփորձեն ինչ-որ տարբերակներ փնտրել այս խնդիրներից խուսափելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում