Եգիպտոսցի նախկին ֆուտբոլիստ, բլոգեր Մոստաֆա Հասանը Թվիթերի իր միկրոբլոգում հայ ժողովրդին աջակցող գրառում է կատարել։ Նա մասնավորապես գրել է. «Աշխարհի բոլոր ծայրերից մարդիկ կանգնած են հայերի կողքին։ Միասին Հայաստանի հետ ենք»։
Նա հրապարակել է նաև տեսանյութ, որտեղ աշխարհի տարբեր երկրներից` Իրաքից, Բուլղարիայից, Վրաստանից, Կոլումբիայից, Պաղեստինից, Լիբանանից, Բելգիայից, Հունաստանից երիտասարդներ Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցող ուղերձներ են հղում` Հայաստանի կողքին ենք։
https://twitter.com/Mostahassa/status/1286272921791614976?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1286272921791614976%7Ctwgr%5E&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1022865.html











































