ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջադրելու մասին նախագիծը։
Վահրամ Ավետիսյանն ասաց՝ որպես ՍԴ դատավորի թեկնածու իր մոտեցումն է առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը. «Հաշվի առնելով երկրում ձևավորված իրողությունները՝ նաև ամրապնդել ՍԴ դերը ժողովրդավարության ամրապնդման գործում։ Ժողովրդավարությունը և ժողովրդավարական արժեքները կարծրացած, կայուն կատեգորիաներ չեն։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ նաև ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումներն ապրում են էվոլյուցիա և ենթադրում եմ, որ ՍԴ-ն, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ և արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներդաշնակ գործունեության ապահովումը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետ գործընթացը»,-ասաց Վահրամ Ավետիսյանը։









































