Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 469-ով,10 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ հուլիսի 23-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 36162 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 մարդ, կատարվել է 151879 թեստավորում, առողջացել է 25244 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 688 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 217-ն են:









































