Թբիլիսիում ներքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել «Ամոթ է», «Փոխիր» և «Ժողովրդավարական ապագայի համար» շարժման ներկայացուցիչները: Նրանք պահանջել են օբյեկտիվորեն հետաքննել Թամար Բաչալաշվիլու, Լուկա Սիրաձեի և Գիորգի Շաքարաշվիլու գործերը:
Ցուցարարները որոշել են փակել ճանապարհի երթևեկելի հատվածը, ինչը բախումների է հանգեցրել իրավապահների հետ: Ձերբակալվել է երեք անձ, այդ թվում, Զվիադ Կուպրավան: Նրանց մեղադրանք կառաջադրվի Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածով, որը նկատի ունի իրավապահի նկատմամբ անհնազանդություն կամ անօրեն գործողության իրականացում: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունից, փոխանցում է 1Tv.ge-ն։