Ուկրաինայի առաջադիմական սոցիալիստական կուսակցությունը, որը գլխավորում է այդ երկրում հայտնի քաղաքական գործիչ Նատալյա Վետրենկոն, հուլիսի 26-ին հայտարարել է «Համառուսաստանյան ժողովրդական ճակատին» միանալու մասին: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:
Այս որոշումը կուսակցությունում ընդունվել է միաձայն: Կուսակցությունում պուտինյան կազմակերպության մեջ մտնելը բացատրել են այն հանգամանքով, որ 1991 թ. ԽՍՀՄ-ում անցկացված հանրաքվեի ժամանակ խորհրդային հանրապետությունների մեծ մասի քաղաքացիները վճռել էին, որ պետք է շարունակեն միասին ապրել: Վետրենկոյի կուսակցությունում կարծում են, որ վարչապետ Պուտինի գլխավորած «Համառուսաստանյան ժողովրդական ճակատը» կարող է լուծել այդ հարցը: