Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկրում համաճարակաբանական իրավիճակը կորոնավիրուսի համավարակի ֆոնին կարող է վատթարանալ:
«Դժբախտաբար, հավանականություն կա, որ բարելավվելուց առաջ Միացյալ Նահանգներում իրավիճակը վատթարանալու է: Ես դա հաճույքով չեմ ասում, բայց վիճակն այդպիսին է … Սա գլոբալ միտում է», – ասել է նա: