Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսի խոսքերով՝ նա ԱՄՆ իշխանություններին տեղեկացրել է Կաստելորիզո կղզու տարածքում Թուրքիայի ռազմական ակտիվության մասին, ինչպես նաև այն մասին, որ Հունաստանը վճռական է պաշտպանելու իր ինքնիշխան իրավունքները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թուրքական հետազոտական Oruc Reis նավն աշխատում է Կաստելորիզո կղզու տարածքում, նաև Անկարան այնտեղ է ուղարկել 15 ռազմանավ: Դրա պատճառով Հունաստանն իր զինված ուժերը լիարժեք մարտական պատրաստության վիճակի է բերել։