Ուկրաինական Լուցկում հատուկ ջոկատայինները ձերբակալել են Մաքսիմ Կրիվոշին, որն ավելի քան 12 ժամ առաջ պատանդ էր վերցրել ռեյսային ավտոբուսի ուղևորներին: Ուղիղ հեռարձակումն իրականացրել է NewsOne հեռուստաալիքը:
Ձերբակալությունից առաջ ավտոբուսի մոտ, որից դուրս էին գալիս պատանդները, պայթյուն է որոտացել: Դրանից հետո ուժայինները շրջապատել են ավտոբուսը և գրոհով վերցրել այն:
Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը գրոհից անմիջապես հետո Twitter-ում գրել է, որ ազատված մարդկանց վտանգ չի սպառնում: «Բոլորը ողջ են»,- վստահեցրել է նա:











































