Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արմեն Թեմուրի Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի՝ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով խորհրդական:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։