ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը սահմանային լարվածությունը կապում է Բաքվում տեղի ունեցող ներքին քաղաքական խմորումների հետ։ Նա Ադրբեջանի գործողությունները արկածախնդրություն է որակում։ Խոսելով այս օրերին ընդդիմադիր շրջանակների կողմից գեներացվող թեզերի մասին, թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունը աղերս չունի մեր ԶՈՒ սխրանքների հետ տավուշյան ուղղությամբ, նշում է՝ նրանք նույնիսկ այս իրավիճակներում չունեն հայրենիքի հանդեպ կարմիր գծեր․ «Խրամատներում նախկինում նկարվողները քննադատում են միայն, թալանչիների ոհմակը դարձել է «ընդդիմություն»»։










































