«Ես կարծում եմ վարչապետի ակնարկը Մոսկվայում, որ երրորդ կողմ կա ներքաշված, վերաբերում է հենց Թուրքիային՝ հատկապես հաշվի առնելով Թուրքիայի խիստ կողմնակալ հայտարարությունները ընդհուպ մինչև էթնիկ հիմքի վրա քաղաքական հարցեր լուծելու իր նկրտումները։ Բայց միևնույն ժամանակ սա, իհարկե, չէր կարող տեղի ունենալ, եթե չլիներ ադրբեջանական ռազմատենչությունը և ցանկությունը դա անելու։ Այսինքն՝ այստեղ կարող է և շահերը համընկել են ինչ-որ առումով։ Ես կարծում եմ Թուրքիան այնքան խելամտություն կցուցաբերի նման քայլեր չձեռնարելու համար՝ հասկանալով, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ, և այստեղ խնդիրը կարող է դուրս գալ զուտ հայ-ադրբեջանական խնդրից և շատ ավելի տարածաշրջանային բնույթ ստանալ։ Իսկ դա ձեռնտու չէ տարածաշրջանի երկրներից և ոչ մեկին։ Կարծում եմ եկող բավական թեկուզ զգուշավոր դիվանագիտական հայտարարությունները ունեին այդ ակնարկը, որպեսզի հետագա էսկալացիա այլևս տեղի չունենա, որովհետև դա չի բխում տարածաշրջանային և ոչ մի երկրի շահերից» , – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։








































