Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Իտալական ԶԼՄ-ներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Հռոմի Պապի ուղերձին

Իտալական մի շարք պարբերականներ անդրադարձել են Հռոմի պապի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային միջադեպերի հետ կապված ուղերձին, խաղաղության կոչին:Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մասնավորապես, «Իլ Մեսսաջերո»-ն, «Իլսուսսիդիարիո» պարբերականը և այլ ԶԼՄ-ներ մատնանշել են, որ հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի որոշ հատվածների վրա հարձակումները նախաձեռնել է ադրբեջանական կողմը, հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ թիրախավորելով հայկական բնակավայրերը, ենթակառույցները, տները, նույնիսկ վնասելով Covid-ի դեմ պայքարելու համար դիմակներ արտադրող ընկերությունը: Հոդվածներում նշվում է, որ էսկալացիան քաղաքական մի շարք պատճառների հետևանք է, ինչպես, օրինակ, Ադրբեջանի նախագահի զանգվածային քարոզչությունը, ով երկրի ներսում պայքարում է համաձայնության աստիճանական կորստի դեմ:

Անդրադարձ է կատարվում նաև Մեծամորի ատոմակայանին ադրբեջանական սպառնալիքին, ինչպես նաև Անկարայի «Հայաստանը կվճարի» արտահայտությանը ու մեջբերումներ կատարվում Հռոմի Պապի կիրակնօրյա կոչից:

Հռոմի Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը հուլիսի 19-ին Ս․ Պետրոս հրապարակում տեղի ունեցած կիրակնօրյա Angelus-ի ընթացքում վերահաստատել է համաշխարհային զինադադարի մասին իր կոչն ու մտահոգություն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերսկսված զինադադարի խախտումների վերաբերյալ և միջազգային հանրությանը միջնորդելու կոչ արել: Իր խոսքում Հռոմի Պապը մասնավորապես ասել է. «Առանձնահատուկ մտահոգությամբ եմ հետևում անցնող օրերի ընթացքում Կովկասի տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրացմանը։ Իմ աղոթքներս եմ ուղղում զոհվածների ընտանիքներին և հուսով եմ, որ միջազգային հանրության հանձնառությամբ և կողմերի միջև բարի կամքի ու երկխոսության միջոցով հնարավոր կլինի գալ երկարատև խաղաղ լուծման»:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում