Գիտնականները հայտարարել են ապագայում նոր օվկիանոսի հնարավոր առաջացման մասին, հաղորդում է NBC News-ը:
Հետազոտողները ենթադրում են, որ 5-10 միլիոն տարի հետո Աֆրիկայի արևելյան հատվածում ձևավորվելու է տեկտոնական բեկվածք, ինչը հանգեցնելու է մայրցամաքային բեկվածքի:
Նշվում է, որ մայրցամաքի այս հատվածը գտնվում է Եթովպիայի Աֆար շրջանում, որը տեղակայված է երեք տեկտոնական թիթեղների ծայրակցվանքում, որոնք դանդաղորեն առանձնանում են միմյանցից: 2005թ.-ին տարածաշրջանում մոտ 56 կմ երկարությամբ ճեղք է ձևավորվել:
Գիտնականները բացատրել են, որ սա Երկրի վրա միակ վայրն է, որտեղ հնարավոր է ուսումնասիրել, թե ինչպես է մայրցամաքային բեկվածքը վերածվում օվկիանոսային բեկվածքի:
Դեռ հայտնի չէ, թե որն է մայրցամաքի ճեղքման պատճառը: Ենթադրվում է, որ երևույթը պայմանավորված է վեր բարձրացող մագմայի աճող ճնշմամբ:
Հետազոտողները թիթեղների շարժին հետևում են GPS-ի միջոցով:








































