ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ արմատապես փոխվել է անվտանգային հայեցակետը, կոնցեպտը: Հայաստանի Հանրապետությունը այլևս անվտանգության «սպառողից» վերածվում է անվտանգության գեներացնողի, անվտանգության ստեղծողի և երաշխավորի՝ թե իր պետության, թե տարածաշրջանի համար:
Եթե մինչ այժմ Հայաստանը որպես իր անվտանգության ապահովման հիմնական միջոց տեսել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային համակարգերին անդամակցությունը կամ համագործակցության տարբեր ձևաչափերը, ապա այժմ ամրագրվում է, որ Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանն է:
Ընդ որում հատկանշական է, որ հայկական զինված ուժերը արդեն ավելի քան երկու տասնամյակ փաստացի հանդիսանում են անվտանգության և խաղաղության երաշխավորը՝ առնվազն Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար: Եվ այս փաստի արձանագրումը չափազանց կարևոր հանգամանք է:
Այս և այլ հետաքրքիր հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանի հետ:









































