«Իհարկե, շատ չնչին նվազում կա, բայց մի քանի օրվա տվյալներով հնարավոր չէ դատողություններ անել, որ արդեն իսկ նվազում է և համաճարակը հետ է քաշվում։ Օրինակ՝ երեկվա տվյալները 21% էին, այսօր 25%- ից մի քիչ ավել։ Եվ ըստ էության՝ այս մեկ օրվա պակաս թվերով նման դատողություն չի կարելի անել։ Այնուամենայնիվ, շարունակվում են և՛ հակահամաճարակային միջոցառումները, և՛ կոնտակտավորների հայտնաբերումը և թեստավորումները», – «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով վերջին օրերին կորոնավիրուսի դեպքերին։












































