Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Ինչ խնդիրներ ունեն հայրենադարձված լիբանանահայերը․ նրանց առաջին խումբը ժամանեց Հայաստան

Հուլիսի 14-ին, Բեյրութ-Երևան հատուկ չվերթով Լիբանանից Հայաստան է ժամանել Լիբանանի մեր հայրենակիցների առաջին խումբը։ Թվով 68 հոգի՝ 9 երեխա, 11 ընտանիք ու անհատներ։ Նրանց մեծ մասն ունեն ՀՀ քաղաքացիություն և կացության կարգավիճակ։ Լիբանանում մինչև 25 հազար ՀՀ քաղաքացիություն ունեցող ու կացության կարգավիճակ ունեցող հայեր կան։ Շուրջ 10 հոգի տեղում ստացել է մուտքի վիզա, քանի որ չեն ունեցել ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը։

«Դուք տեղյակ եք, որ վերջին տարիներին Լիբանանում առկա է քաղաքական ճգնաժամ, դրան գումարվել է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, բանկերի անկանոն աշխատանքը։ Քանի որ կանոնավոր չվերթները բացակայում են, մեր շատ հայրենակիցներ չարտերային այս չվերթներով տեղափոխվում են Հայաստան։ Քանի որ մեր հայրենակիցները հիմնականում ՀՀ քաղաքացիություն ունեցողներ են, հայրենիքում ունեին ինչպես դիմավորողներ, այնպես էլ բնակության վայրեր։ Օդանավակայանում նրանք անցել են առողջապահական ստուգումը, ֆիքսվել են նրանց բնակության հասցեները, որտեղ իրենք բնակվելու են։ Նրանք 14 օր կգտնվեն կարանտինի մեջ։ Նրանց տարածքին կցված պոլիկլինիկայի բժիշկն ամենօրյա ռեժիմով զանգահարելու է ու առողջության հնարավոր փոփոխությունների մասին թերթիկը լրացնելու է մինչև կարանտինի ավարտը։ Այսինքն՝ այս իմաստով, մարդիկ արդեն հստակ ունեն վայրեր, որտեղ մեկուսանալու են։ Օրինակ՝ երեկ մեր հայրենակիցներից մեկը մեզ հետ կապ է հաստատել ու նշել, որ իր կարանտինն անցկացնում է հյուրանոցներից մեկում։ Կարանտինային ռեժիմից դուրս գալուց հետո գուցե կփոխեն իրենց հասցեները»,- տեղեկացրեց Հովհաննես Ալեքսանյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հենց օդանավակայանում հայրենադարձների հետ կարիքների փոքրիկ վերլուծություն են իրականացրել։ «Ուրախ ենք նշել, որ այս չվերթի մասնակիցներից ոչ մեկն այս պահի դրությամբ ոչ մի սուր կերպով խնդիր չի դրել։ Բայց մենք հասկանում ենք, որ կարող են այդպիսի կարիքներ հետագայում ունենալ։ Մենք իրենց տեղում բաժանել ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տեղեկատվական թերթիկը՝ հետագայում տարբեր հարցեր առաջանալու դեպքում մեզ հետ կապ հաստատելու համար»,- ասաց Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Նա տեղեկացրեց՝ հուլիսի երկրորդ կեսին, օգոստոսի առաջին տասնօրյակում նախատեսված են թվով 4 չվերթներ, որով ժամանած մեր հայրենակիցներին ևս կդիմավորեն։ Այդ չվերթներով Հայաստան վերադարձողների թվի մասին այս պահին ստույգ տվյալ չկա։ «Միանգամից ասեմ, որ Լիբանանից տարհանման խնդիր չկա, որովհետև հուլիսի 14-ին ժամանած ինքնաթիռը 126 տեղանոց էր, սակայն եկողների քանակը 68 էր։ Այնպես որ, խառնաշփոթ չկա, ամեն ինչ կանոնավոր է։ Հաջորդող չվերթները, եթե չեմ սխալվում, հուլիսի 21-ին, 28-ին և օգոստոսի 4-ին և 11-ին են»,- տեղեկացրեց գրասենյակի հայրենադարձության բաժնի պետը։

Հարցին՝ պետական աջակցության ի՞նչ ծրագրեր կան նախատեսված Հայաստանում լիբանանահայերի կյանքն ավելի դյուրին դարձնելու, առաջացած խնդիրները լուծելու համար, պաշտոնյան նշեց՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող լիբանանահայերն օգտվում են նույն սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվում են ՀՀ մյուս քաղաքացիները։ «Այս պահի դրությամբ հատուկ սոցիալական ծրագիր չունենք, բայց, քանի որ վերադարձողների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, նրանք աջակցություն կարող են գտնել աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության աջակցության փաթեթներում։ Նաև նշեմ, որ Հայաստան ժամանողները նախապես լուծել են կացարանի հարցերը, քանի որ դա պահանջներից մեկն է եղել։ Դեսպանատները տեղյակ են պահել նրանց, որ պետք է ֆիքսված հասցեներ ու կոնտակտային տվյալներ ունենալ։ Առանց հասցե ժամանած հայրենակից չունենք։ Իհարկե, մեզ համար ևս ցանկալի է աջակցությունը, բայց գիտեք՝ այսօր ինչ լարված վիճակ է։ Իհարկե, կարծում եմ, որ աջակցության կարիք ունեցողներ կլինեն։ Նրանք կկարողանան նախարարության աջակցության ծրագրերից օգտվել, եթե այդ փաթեթների շահառու կլինեն»,- ասաց Ալեքսանյանը, ապա հստակեցրեց՝ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն առանձին սոցիալական աջակցության ծրագրեր չի իրականացնում։

Հովհաննես Ալեքսանյանը մատնանշեց նաև գործընկեր կազմակերպություններին, որոնք մշտապես աջակցել են հայրենադարձներին ու տարբեր սոցիալական ծրագրեր են իրականացնում։ Դրանց մի մասը նաև պետության կողմից է ֆինանսավորվում։ Հարկ եղած պարագայում լիբանանահայերին աջակցություն կտրամադրվի նաև այս դոնոր կազմակերպությունների միջոցով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում