Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Երեխաների ապօրինի որդեգրումը եղել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ բիզնեսը՝ բարձր մակարդակի հովանավորչությամբ

«Տարիներ շարունակ պետական որոշ գերատեսչություններ իրենց գործառույթներն օգտագործել են հակառակ գործողություններ իրականացնելու համար, որի արդյունքում նրանք օգնել, աջակցել են Հայաստանից մի քանի տասնյակ երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին։ Բնականաբար, եղել է նաև շատ բարձր մակարդակի հովանավորչություն, աջակցություն։ Երեխաների ապօրինի որդեգրումը եղել է տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ բիզնեսը։ Այլապես նման բան առհասարակ չէր կարող լինել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սուսաննա Սարգսյանը, որը ՔԿ-ում քննվող մեկ այլ գործի շրջանակներում ներկայացնում է տարբեր ժամանակահատվածում նման եղանակով երեխաներ կորցրած մի քանի մայրերի շահերը։

Նշենք, որ Քննչական կոմիտեն երեկ տեղեկացրեց, որ ապօրինի որդեգրումների դեպքերով նոր քրեական գործ է հարուցվել։ Այս անգամ խոսք է գնում ավելի քան 114 ապօրինի որդեգրման մասին, որոնք կատարվել են 2005-2019 թվականներին։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2005թ. նոյեմբերի 29-ից սկսած, օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից սկսել են գումարներ փոխանցվել ՀՀ-ում նշված ընկերությունների ներկայացուցչի գործառույթներն իրականացնող անձին, իսկ 2007թ. հունիսից նշված ընկերություններն սկսել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Օտարերկրյա որդեգրումների գործընթացում օտարերկրյա քաղաքացիների կողմից ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առք և վաճառք կատարելու դիտավորությամբ ստեղծվել և ղեկավարվել է հանցավոր խումբ: Խմբի անդամների մի մասն օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխաների որդեգրումների գործընթացում փաստացի իրականացրել է օտարերկրյա ընկերությունների ներկայացուցչի գործառույթներ, մի մասը` նրանց մատուցել ծառայություններ, որի դիմաց 2005-2019թթ. ընթացքում վերը նշված ընկերություններից, դրանց աշխատակիցներից, ինչպես նաև անմիջապես որդեգրման համար դիմած անձանցից ընկերությունների ներկայացուցիչների փաստացի գործունեություն իրականացնող անձանց, նրանց մտերիմների բանկային հաշիվներին ՀՀ քաղաքացի հանդիսացող առնվազն 114 երեխայի որդեգրման գործընթացում փոխանցվել են ավելի քան 1.800.000 եվրո և 26.000 ԱՄՆ դոլար գումարներ, իսկ 2007թ. սկսած, որպես արտերկրից գումարների փոխանցման նպատակ, նշվել են օտարերկրացի որդեգրող ծնողների տվյալները:

Նախաքննական մարմնի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ պատկան մարմինները, ունենալով վերահսկողական մի շարք ֆունկցիաներ, տարիներ շարունակ ոչինչ չեն արել։ Օրինակ՝ ըստ Քննչական կոմիտեի, արդարադատության նախարարությունը, պարտավորված լինելով վերահսկողություն սահմանել ֆինանսական հոսքերի և դրանց թափանցիկության նկատմամբ, չարդարացված ֆինանսական կամ օգուտի կանխարգելման և կոնվենցիայի հակասող ցանկացած պրակտիկայի կանխման համար, տարիներ շարունակ այդ ուղղությամբ որևէ գործողություն չի իրականացրել։

Նշենք, որ հարուցված քրեական գործով այս պահին որևէ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Այս գործը միավորել են ապօրինի որդեգրումներով դեռևս անցած տարի հարուցված քրեական գործին։ Այն վերաբերում է 2016-18 թվականներին ապօրինի գործընթացներով Իտալիա որդեգրված 30 երեխաներին։ Այս գործով մեղադրյալներ են ներգրավված Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, նրա տեղակալ Արշակ Ջերջերյանը, «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը և ևս երկու քաղաքացի։

Սուսաննա Սարգսյանի խոսքերով՝ ՔԿ այս նոր գործը գալիս է օգնելու արդեն իսկ եղած գործին և ցույց է տալիս, թե այդ հանցագործությունը ինչ մասշտաբի է եղել և կատարողների շրջանակը ինչքան է եղել. «Կատարողների շրջանակի մասին մենք էլ էինք բավականին տեղեկություն տրամադրել, որի շուրջ փաստացի կատարվել է օբյեկտիվ քննություն, որի մասին խոսում է արդեն հարուցված և գործին միացված նոր քրեական գործը։ Շատ արդյունավետ կլինի, շատ մեծ օգուտ կտա արդեն ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում արդեն իսկ գործող անձանց շրջանակն ավելի ընդլայնելու համար»,-ասաց փաստաբանը։

Անդրադառնալով դիտարկմանը՝ տարօրինակ չէ, որ նոր քրեական գործով դեռևս մեղադրյալներ չկան, Սարգսյանը նշեց, որ ինքն էլ ի սկզբանե դեմ է առանց բավարար, ծանրակշիռ փաստեր ունենալու մեղադրանք առաջադրելուն, քանի որ շտապողականության արդյունքում հաճախ տեսնում ենք, որ մարդկանց մեղադրանք են առաջադրում, տանում են դատարան խափանման միջոց կալանավորում ընտրելու, բայց փաստերը բավարար չեն լինում, և դատարանը մերժում է կալանավորել այդ անձին։ «Ես կողմնակից եմ, որ գոնե նմանատիպ գործերով շտապողականություն չցուցաբերվի և նորմալ, հանգամանալից քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների, փաստերի հիման վրա նոր անձանց մեղադրանք առաջադրվի»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով այս գործում ներգրավված անձանց շրջանակին, Սարգսյանը նշեց, որ բացի օտարերկրյա կառույցներից ու տեղական կառույցներից, այս գործում ներգրավված են եղել որոշ պաշտոնատար անձինք, որոնց մի մասը դեռևս պաշտոններ չեն զբաղեցնում։ «Բայց նրանց մեջ կան նաև այնպիսի պաշտոնյաներ, որոնք դեռևս աշխատում են։ Ամենաբարձր մակարդակով հովանավորչություն է եղել, այլապես մենք ունեցել ենք ԱԱԾ, ունեցել ենք սոցապնախարարություն, արդարադատության նախարարություն, որոնք իրենց գլխով են պատասխանատու այդ երեխաների կյանքի և առողջության համար։ Այդ երեխաները մի կտոր հաց չեն եղել, որ այդ անձիք դնեին գրպանները և երկրից հանեին։ Համապատասխան մարմինների աջակցությունն ու հովանավորությունն է եղել, որ նրանք տարիներ շարունակ կարողացել են անխափան, անպատիժ գործել, մարդկանց ահաբեկել, լռեցնել, վախեցնել, ինչ ուզեցել՝ արել են»,- ասաց Սարգսյանը։

Փաստաբանը նշեց, որ եթե հաստատվի անձանց մեղավորությունը և այն հանգամանքը, որ հանցավոր ճանապարհով են երեխաները դուրս եկել ՀՀ-ից, ու հաստատվի ապօրինի որդեգրման փաստը, բնականաբար պետք է մշակվեն նաև համապատասխան մեխանիզմներ երեխաների վերադարձի հետ կապված։ «Ամեն դեպքում պետք է առաջնորդվել երեխայի լավագույն շահով։ Սա եռակողմ շահերի բախման հարց է՝ կենսաբանական ծնող, որդեգրող ծնող և երեխա։ Այս պարագայում, իմ կարծիքով, պետությունը ինչ մեխանիզմ էլ մշակի, պետք է առաջնորդվի երեխայի լավագույն շահերով՝ չոտնահարելով երկու ծնողների շահերը։ Սա լուրջ խնդիր է ու չափից դուրս նուրբ հարց»,- ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է երեխաներին ու ծնողներին իդենտիֆիկացնելուն, պարզելուն, թե որ երեխան ումն է, Սարգսյանի խոսքերով, այդ մասով խնդիր չի առաջանա, քանի որ այդ երեխաները ՀՀ-ից դուրս են եկել որոշակի փաստաթղթերի հիման վրա, թեկուզ կեղծ։ Եղել են դեպքեր, որ ծնողները հրաժարվել են երեխաներից, բայց ամեն դեպքում բավականին փաստական հանգամանքներ կան, որոնք թույլ կտան երեխային նույնականացնել իր կենսաբանական ծնողի հետ։

Սուսաննա Սարգսյանը նշեց, որ չգիտի, թե այդ 114 երեխաների ծնողներից այս պահին քանիսն են իրենց երեխային հետ ստանալու պահանջ ներկայացնում, բայց կոնկրետ իր պաշտպանյալ երկու ծնող նման պահանջ արդեն ներկայացրել է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում