Friday, 12 06 2026
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Ա. Գևորգյանն այցելեց Արագածոտնի և Արմավիրի մարզեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանը շարունակում է տեղերում ծանոթանալ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Արագածոտնի մարզում մարզպետ Ս.Սահակյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելեց Նիգավան և Կայք (Մուլքի) համայնքներ, ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվող դպրոցների շինաշխատանքներին: Ծրագրով Նիգավանի դպրոցի վերանորոգման համար հատկացվել է 42 մլն 488 հազար դրամ, իսկ Կայքի դպրոցի համար` 76 մլն 518 հազար դրամ:
Շինարարությունն իրականացնող կազմակերպությունների ղեկավարները Ա. Գևորգյանին վստահեցրին, որ չնայած աշխատանքների ավարտը նախատեսված է նոյեմբերի 30-ին, սակայն դպրոցները շահագործման կհանձնվեն ժամկետից շուտ` մինչև սեպտեմբերի 1-ը: Քննարկվեցին Նիգավանի դպրոցի մարզադահլիճի, հանդիսությունների սրահի և սանհանգույցի վերանորոգման աշխատանքները Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի, իսկ Կայք համայնքի դպրոցի տանիքի և սանհանգույցի հիմանորոգումը «Հայաստան-Արցախ-Սփյուռք» հիմնադրամի աջակցությամբ իրականացնելու հնարավորությունները:

Մարզի Ափնագյուղ համայնքում փոխվարչապետը ծանոթացավ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրով երրորդ կարգի ջրանցքի վերականգնման աշխատանքներին: Տեղեկացվեց, որ դրանց հիմնական մասն ավարտված է, շինարարության ընթացքում առաջացած խնդիրները շտկված են, և ջրանցքն ամբողջությամբ կշահագործվի սահմանված ժամկետներում` ոռոգելով համայնքի 100 հեկտար հողատարածք:

Այնուհետև փոխվարչապետն այցելեց Արմավիրի մարզ: Մարզպետ
Ա. Ղահրամանյանի ուղեկցությամբ եղավ Ծիածան, Հայթաղ, Լուկաշին համայնքներում, որտեղ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվում են համայնքային դպրոցները: Աշխատանքների համար համապատասխանաբար հատկացվել է 50 մլն դրամ, 94 մլն դրամ և 50 մլն դրամ:

Ա. Գևորգյանին զեկուցվեց, որ բոլոր դպրոցներում հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև սեպտեմբեր` հնարավորություն ստեղծելով նոր ուսումնական տարին սկսել բարեկարգ դպրոցներում:
Ա. Գևորգյանը եղավ նաև Արմավիրի թիվ 5 դպրոցում, որտեղ նույն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում են դպրոցի երեք մասնաշենքերը:

Փոխվարչապետը մարզի պատասխանատուներին հանձնարարեց ուշադրության կենտրոնում պահել կատարված աշխատանքների որակը, դրանք ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում` հաշվի առնելով նաև առաջին ծրագրում ընդգրկված կառույցների ամբողջական վերակառուցման աշխատանքներն անհրաժեշտության դեպքում ծրագրի 2-րդ փուլում ընդգրկելու հնարավորությունը:

Այցի ավարտին փոխվարչապետն Արմավիրի մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների, Արմավիրի մարզում գործող ՋՕԸ-ի, «Թալին» ՋՕԸ-ի ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց խորհրդակցություն, որտեղ քննարկվեցին ընթացիկ հարցեր: Ա. Գևորգյանը ՋՕԸ-ի ղեկավարներին հանձնարարեց անմիջական ուշադրության կենտրոնում պահել իրենց կողմից շահագործվող ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների որակը:

Կարևորվեց ջրի վարձավճարի հավաքագրումն ամբողջական և ժամանակին կազմակերպելու հանգամանքը: Հաշվի առնելով, որ ոռոգման ջրի սկզբնաղբյուրներում նվազել է ջրի քանակը, փոխվարչապետը հանձնարարեց առավելագույն արդյունավետությամբ և համագործակցված կազմակերպել ոռոգման ջրի բաշխումը, որպեսզի մարզում գործող բոլոր ՋՕԸ-երը կարողանան բավարարել իրենց կողմից սպասարկվող ջրօգտագործողների պահանջարկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում