Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Պատգամավորի և արդյունավետ պատգամավորի գործունեությունը միայն կոճակ սեղմելո՞վ է սահմանափակվում. իր ելույթում նման հարց բարձրացրեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը: «Չի՞ կարա մարդը ներկա լինի նիստերի դահլիճում, բայց նրա ձենն էլ չլսենք, տեսքն էլ չհիշենք, բայց ֆիզիկապես ներկա լինի»,- նշեց նա:
««Կան պատգամավորներ, որոնց լռության մեջ էլ նկատում ենք քերականական սխալներ». այս արտահայտությունը երրորդ երկրի խորհրդարանի համար է ասված: Այդ պատգամավորները նիստերի դահլիճում կլինեն, թե դահլիճից դուրս` խնդիրը չի լուծվում»,- հավելեց Վլադիմիր Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: