Մեծ Բրիտանիայի թվային տեխնոլոգիաների, մշակույթի, զանգվածային տեղեկատվության միջոցների և սպորտի նախարար Օլիվեր Դաուդենը հաղորդել է, որ երկրի կառավարությունը ծրագրում է հրաժարվել 5G ցանցերում չինական Huawei ընկերության սարքավորումների օգտագործումից, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, նման որոշում է կայացվել հաշվի առնելով Կիբերանվտանգության ազգային կենտրոնի առաջարկները, բրիտանական բիզնեսի վրա ունեցած հետևանքները, ինչպես նաև աշխարհառազմավարական նկատառումներից ելնելով:
Դաուդենը նշել է, որ Բրիտանիայի կառավարությունը երկրի ցանցերի անվտանգությունն ապահովելու լավագույն միջոց է համարում կապի ազգային ենթակառուցվածքում Huawei-ի սարքավորումներից հրաժարվելը:
Նախարարը նշել է, որ այդ որոշումը Բրիտանիային կարժենա 2 միլիարդ ֆունտ (2.5 միլիարդ դոլար):










































