Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մենք կիբերանվտանգության խնդիր ունենք. Մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կոտրում են ՀՀ կառավարության կայքը

Այսօր հայ-ադրբեջանական սահմանային լարվածութան ֆոնին ադրբեջանցի ցանցահենները կոտրել են ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջն ու տեղադրել ադրբեջանցի զինծառայողների լուսանկարներ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթներից հատվածներ ու իրենց պետական դրոշը։

Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պետական գերատեսչությունների կայքերի անվտանգությամբ Ազգային անվտանգության ծառայությունն է զբաղվում, և իրենք պետք է վերահսկեն վիճակը, ինքը դրա հետ կապված մանրամասների չի տիրապետում։

Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ պատերազմական իրավիճակներում շատ կարևոր է նաև կիբերհարձակումներից պաշտպանությունը, կիբերանվտանգության բարձրացումը, որպեսզի նման դեպքեր չլինեն: «Այդ կայքերը երկրի թիվ մեկ կայքերն են, ու կարևոր է, որպեսզի դրանց վրա հնարավորություն չլինի ուրիշ բան տեղադրելու։ Չեմ ուզում ասել, թե հնարավոր ինչեր կարող էին լինել դրա արդյունքում»,- ասաց Մարտիրոսյանը։

Մեր հարցին՝ Հայաստանում կիբերանվտանգությո՞ւնն է թույլ, թե՞ հակառակորդն է լուրջ ջանքեր գործադրում այդ ուղղությամբ, Մարտիրոսյանն ասաց, որ չի կարող այս ոլորտում մեր պաշտպանությունը գնահատել, բայց հակառակորդն էլ այդ ոլորտում տարեցտարի աճում է։ Այնպես չէ, որ տեղում դոփում են։ «Մենք խնդիր ունենք։ Այդ խնդիրը երևաց նաև մեկ ամիս առաջ, երբ կորոնավիրուսով վարակված զինծառայողների տվյալների արտահոսք եղավ։ Ինձ թվում է, որ արդեն այդ ժամանակ պետք էր կռահել, թե ուրիշ ինչ կարող էր լինել։ Ես նաև կարող եմ ասել, որ primeminister.am-ն արդեն 1 տարվա մեջ երկրորդ անգամ է կոտրվում։ Իսկ պետական կայքերի տեխնիկական պաշտպանությունն ԱԱԾ-ն է իրականացնում 2009 թվականից»,- ասաց Մարտիորսյանը։

Մեր հարցին՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի համեմատ տեղեկատվական անվտանգության այս ոլորտում ինչ-որ բան փոխվե՞լ է, թե՞ ոչ, Մարտիրոսյանը պատասխանեց. «Ցավալի է, բայց բան չի փոխվել փաստացի։ Տարիներ շարունակ ուրիշ կոնցեպցիաներ են գրվում, բայց ոչինչ չի ընդունվում։ Իրականում, մեծ հաշվով, 2009-ից որևէ լուրջ փոփոխություն չի եղել, ինչը շատ վատ է»։
Նշենք, որ բացի կառավարության պաշտոնական կայքից, ավելի ուշ ադրբեջանցի ցանցահենները կոտրեցին նաև Հակաստանի էլեկտրական ցանցերի պաշտոնական կայքը՝ տեղադրելով «Ղարաբաղը Ադրբեջանն է» ու նմանատիպ այլ՝ հակահայկական գրառումներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում