ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել Է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի: Այդ մասին վկայում են ֆինանսների նախարարության տվյալները:
Դեֆիցիտն ավելի քան կրկնակի գերազանցել Է մայիսի համանման ցուցանիշը եւ գրեթե տասն անգամ՝ անցյալ տարվա հունիսի ցուցանիշը:
Բացի այդ, հունիս ամսին բյուջեի եկամուտների կրճատումը հասել Է գրեթե ողջ 2019 ֆինանսական տարվա դեֆիցիտի չափին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ցուցանիշի անկումը կապված Է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար դաշնային կառավարության աճող ծախսերի հետ, ինչպես նաեւ հարկային մուտքերի կրճատման հետ:
Ավելի վաղ ֆինանսների նախարարության նախկին ղեկավար Հենրի Փոլսոնը նախազգուշացրել Է, որ պետական պարտքի եւ բյուջետային դեֆիցիտի անվերահսկելի աճը կարող Է դոլարը զրկել արտոնյալ դրությունից՝ որպես հիմնական համաշխարհային պահուստային արժույթ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: