Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 12.30-ին երկու անհայտ անձինք հարձակում են գործել քրդաբնակ Դիարբեքիրի ոստիկանատան վրա։ Նրանք ձայնային ռումբ են նետել ոստիկանության շենքի վրա, ինչի արդյունքում այնտեղ հրդեհ է բռնկվել։
Վիրավորվել է 5 ոստիկան, այրվել է շենքի առջև կանգնած ոստիկանական մոտոցիկլետներից մեկը։ Հարձակում գործած անձանցից մեկը ձերբակալված է։ Վիրավոր ոստիկանները փոխադրվել են Դիարբեքիրի հիվանդանոց։
Դիարբեքիրի անվտանգության ուժերն այս կապակցությամբ լայն որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Նրանց հաջողվել է 49 գործողությունների արդյունքում հայտնաբերել «Կալաշնիկով» տիպի 8 ինքնաձիգ, 740 կիլոգրամ թմրանյութ։ Ձերբակալվել է 8 մարդ։









































