Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«ՍԴ դիմելու դեպքում արդյունքը չի փոխվելու. ԼՀԿ-ն կա՛մ փորձում է իրավաբանության մեջ նոր տեսություններ հնարել, կա՛մ էլ այլ նպատակներ է հետապնդում»

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արման Բաբաջանյանի դուրս գալուց և այլևս որպես անկախ պատգամավոր հանդես գալուց հետո, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, կարծես, չի ցանկանում դադարեցնել պայքարը և տարբեր բողոքներ ներկայացնելով՝ փորձում է վերականգնել իրենց խմբակցության 18-րդ մանդատը:

Հիմա էլ ԼՀԿ-ն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման վերաբերյալ է հայց ներկայացրել Վարչական դատարան:

Հիշեցնենք, որ մինչ այդ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրերս մերժել էր ԼՀԿ-ի պահանջն առ այն, որ պետք է վերականգնել խմբակցության 18-րդ մանդատը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արձանագրել էր, որ չկան իրավական հիմքեր, որոնց համաձայն՝ հնարավոր է վերականգնել որևէ խմբակցության մանդատ, եթե պատգամավորներից մեկը լքել է խմբակցությունը, սակայն վայր չի դրել իր պատգամավորական մանդատը: Մինչդեռ ԼՀԿ-ում կարծում են, որ օրենքով սահմանված՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների մեկ երրորդն այս պահին չի պատկանում ընդդիմադիր խմբակցություններին և դրա վերականգնումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթն է:

Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ: Վերջինս շեշտեց, որ իրավական տեսանկյունից սա բացարձակ անհիմն պահանջ է:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, նա կաշկանդված չէ հրամայական մանդատով և առաջնորդվում է իր խղճով ու համոզմունքներով: Սահմանադրությունը պատգամավորի մանդատ վայր դնելու պարտավորություն չի սահմանում, ինչպես նաև ՀՀ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ այս պահին հնարավոր չէ փոփոխել Ազգային ժողովի պատգամավորների թիվը: Հետևաբար, որպեսզի ԼՀԿ-ն իր մանդատը ստանա՝ իրենց խմբակցության պատգամավորներից որևէ մեկը պետք է վայր դնի իր պատգամավորական լիազորությունները: Իրավական այլ ճանապարհ այստեղ չկա: Ուստի, կարծում եմ, որ Վարչական դատարանի կողմից ևս ԼՀԿ-ի այդ պահանջը մերժվելու է»,-պարզաբանեց մեր զրուցակիցն ու այս համատեքստում հավելեց նաև, որ իրավական տեսանկյունից, Սահմանադրության 94-րդ հոդվածի ուժով՝ սա ամբողջովին չհիմնավորված պահանջ է:

Նշենք նաև, որ ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Վարչական դատարանի կողմից ևս մերժում ստանալու պարագայում, ԼՀԿ-ն կդիմի հաջորդ քայլին՝ կբողոքարկի նաև Վարչական դատարանի վճիռն ու կսպառի բոլոր ընթացակարգերը՝ դիմելով ընդհուպ մինչև Սահմանադրական դատարան:

Այս համատեքստում Լուսինե Հակոբյանը ընդգծեց, որ անգամ Սահմանադրական դատարան դիմելու դեպքում արդյունքը, միևնույն է, չի փոխվելու:

«Ընդ որում՝ միայն մեր Սահմանադրությամբ չէ, որ այդպես է, այսինքն՝ սա պառլամենտարիզմի հատուկ սկզբունք է, որ պատգամավորական մանդատը ներկայացուցչական է, այլ ոչ թե հրամայական: Այսինքն՝ կարծում եմ, որ ԼՀԿ-ն այս հարցով Սահմանադրական դատարան դիմելու պարագայում էլ հեռանկարներ չունի, ես իրավական այդպիսի հիմքեր չեմ տեսնում: Սա ոչ իրավաչափ պահանջ ու քայլ է նրանց կողմից: Հավանական եմ համարում, որ նրանք կա՛մ չգիտեն այս մասին, կա՛մ փորձում են իրավաբանության մեջ նոր տեսություններ հնարել, կա՛մ էլ շատ լավ գիտեն, ուղղակի քաղաքական այլ նպատակներ ու շահեր են հետապնդում»,- նշեց Հակոբյանն ու միևնույն ժամանակ նկատեց.

«Պատգամավորն ազատ է հարելու այս կամ այն կուսակցությանը, քաղաքական ուժին կամ լինելու այս կամ այն խմբակցության անդամ, բայց, ենթադրենք, որոշ ժամանակ անց տեսակետների բաժանման կամ այլ ինչ-ինչ հանգամանքների բերումով այդ խմբակցությունից դուրս գալուց հետո, պատգամավորը կաշկանդված չէ այդ մանդատով, կրկնում եմ՝ մանդատը ներկայացուցչական է, և պատգամավորը հաշվետու է ժողովրդի առաջ, ընտրողների առաջ, և մանդատը վայր դնելը կախված է միայն նրա ցանկությունից: Որևէ պարտադրանք այդտեղ լինել չի կարող»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում