Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան, եւ չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում։