Wednesday, 24 04 2024
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել

Անգամ չգիտեմ՝ ԱԱԾ տնօրենը հետաքրքրվա՞ծ է Հոկտեմբերի 27-ի գործով, թե՞ ոչ․ Բախշյանը դժգոհ է 27-ի գործից առանձնացված մասով գործի քննության ընթացքից

Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով տուժողի իրավահաջորդ, 27-ի ոճրագործության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը դժգոհ է ԱԱԾ վարույթում գտնվող գործի քննություն ընթացքից։ Տիկին Բախշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ոչնչից տեղյակ չէ, իրեն ոչ մի բանի մասին տեղյակ չեն պահում, լրացուցիչ ցուցմունք տալու չեն կանչել։ «Ոչ մի բան չգիտեմ, թե ինչ են անում, ում են քննել, ուր են հասել, ինչ արդյունք է գրանցվել։ Ոչ մի բան չգիտեմ»,-ասաց Բախշյանը։

ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանի նշանակումից հետո Անահիտ Բախշյանը կարծիք էր հայտնել, որ նորանշանակ ղեկավարի գործունեության արհեստավարժությունը կերևա մեր երկրի անվտանգության համար շատ ու շատ կարևոր գործերի բացահայտման ընթացքից և արագությունից, մասնավորապես Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործի քննության ընթացքից, որը, ըստ Բախշյանի, մեր հասարակության համար կունենա լակմուսի թղթի նշանակություն։

Մեր դիտարկմանը՝ քննչական մարմնի դանդաղումը ինչո՞վ է պայմանավորված՝ գործի բարդությա՞մբ, կորոնավիրուսով ստեղծված իրավիճակո՞վ, թե՞ այլ պատճառներ կան, Բախշյանը պատասխանեց․ «Չգիտեմ, հավանաբար՝ բոլորը պատճառները միասին վերցված։ ԱԱԾ նոր տնօրենը, կարծես թե, կադրային քաղաքականություն է վարում, տարբեր մարդկանց է ազատում, նորերին է բերում։ Չգիտեմ, գուցե այս պրոցեսն ավարտվի ու արդյունքներ նկատենք, բայց ես անգամ առ այս պահը չգիտեմ՝ ԱԱԾ տնօրենը հետաքրքրվա՞ծ է Հոկտեմբերի 27-ի գործով, թե՞ ոչ։ Մենք դեռ նրա արձագանքը չենք տեսել»։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումները այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: Այս տարի Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբեր ամսին, Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և բողոքարկել էր։ Գլխավոր դատախազությունն էլ բավարարել էր բողոքը և որոշել կարճված մասով գործի քննությունը վերսկսել։ Գործի քննությունը, գլխավոր դատախազության որոշմամբ, հանձնարարվել էր Ազգային անվտանգության ծառայությանը։ Դեռևս այդ ժամանակ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի վստահում ԱԱԾ-ին, քանի որ նախկինում հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել։ Բախշյանը բողոքարկել էր դատախազության որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ։ Այսօր Անահիտ Բախշյանն ասաց, որ զուր չէր, որ ի սկզբանե չէր վստահում ԱԱԾ-ին, բայց դեռ չի շտապի գնահատական տալ ԱԱԾ աշխատանքին Հոկտեմբերի 27-ի վերաբացված մասով քննությանը։ «Քանի որ չգիտեմ, թե ինչ է արվում գործի շրջանակներում, չեմ կարող գնահատական տալ։ Չեմ ուզում հավատալ, որ ոչինչ չի կատարվում։ Սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, բայց ես արդեն չգիտեմ էլ, թե այս գործը այս իշխանության համար որքան է կարևոր։ Թվում է, թե կարևորել են, որ վերաբացել են, բայց թե ինչ է կատարվում այդ վերաբացված գործի շրջանակներում, չեմ կարող ասել»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը։

Նշենք, որ այս գործով վերջերս վկայի կարգավիճակով հարցաքննվել էր ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր, 2000-2003 թվականներին ՌԴ կառավարությունում ՀՀ կառավարության հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանը։ Վերջինս դիմել էր, որ իրեն որպես տուժող ճանաչեն, սակայն այդ գործընթացը առ այսօր էլ ձգձգվում է։
Տարոն Սահակյանն էլ, տարբեր իրավապաշտպաններ էլ, ինչպես նաև Հոկտեմբերի 27-ի գործով տուժողների իրավահաջորդների նախկին ներկայացուցիչ, «Հանրապետություն» կուսակցության վարչության անդամ Լյովա Եղիազարյանը վերջերս մեզ հետ զրույցում հույս էին հայտնել, որ ԱԱԾ տնօրենի փոփոխությամբ կարելի է որոշակի դրական տեղաշարժեր ակնկալել Հոկտեմբերի 27-ի գործի քննության մասով, քանի որ նախկինում մշտապես խոսվել է, որ Հոկտեմբերի 27-ի գործում կա ռուսական հետք, իսկ ՀՀ ԱԱԾ-ն նախկինում մշտապես եղել է ռուսական հատուկ ծառայությունների, ռուսական շրջանակների ազդեցության տակ, եղել է դրանց մասնաճյուղներից մեկը, և այդ իսկ պատճառով Հոկտեմբերի 27-ի բացահայտումը նախկինում հնարավոր չի եղել։ Հայաստանն էլ եղել է Ռուսաստանին կպած, զուրկ ինքնիշխանությունից։ Իսկ հիմա, երբ ԱԱԾ-ն նոր ղեկավար ունի, որը ազատ է ռուսական ճնշումներից, ոչ սովորել է Ռուսաստանում, ոչ դաստիարակվել է նրանց շրջապատում, ոչ էլ ներդրված է նրանց կողմից։ «Սա նշանակում է, որ ԱԱԾ նոր ղեկավարը չպետք է կաշկանդված լինի Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հարցում։ Հիմա պատուհան է բացվել, որ նախկինում եղած այդ պատնեշները վերանան ու քայլեր կատարվեն գործի իրական բացահայտման ուղղությամբ»,- ասել էր Եղիազարյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում