Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի կրոնական միությունները չեն շտապում օգտվել վերջերս իրենց ընձեռված իրավաբանական անձի կարգավիճակ ստանալուց։ Նշվում է, որ նրանցից ոչ ոք համապատասխան դիմում չի ներկայացրել։ Այս մասին հայտարարել է Հասարակական գրառումների գործակալության մամլո ծառայությունը։
Կրոնական միություններին իրավաբանական անձի կարգավիճակ շնորհող օրենքն ուժի մեջ է մտել հուլիսի 7-ին։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի կողմից այդ օրինագծի ընդունմամբ Վրաստանում իրավաբանական անձի կարգավիճակ ստանալու հնարավորություններ են ընձեռվել Հայ Առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հուդայական համայնքին և բապտիստական եկեղեցուն։








































