Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եթե անգամ չընտրվեմ, ինձ համար մեծ ողբերգություն չի լինի․ Տնտեսագիտականի ռեկտորի թեկնածու

Ավարտվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի դիմումների ընդունման ժամկետը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ կա երկու թեկնածու։

Թեկնածուներից մեկը բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Գալոյանն է։ Մյուս թեկնածուն Եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Մարտիրոսյանն է, որը 1994-99 թվականներին ավարտել է Տնտեսագիտական համալսարանը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թեկնածուներից Տիգրան Մարտիրոսյանը նախ ներկայացրեց, թե ինչու է որոշել իր թեկնածությունն առաջադրել ռեկտորի պաշտոնում։ «Ես ինքս 1994-99 թվականներին ավարտել եմ Տնտեսագիտական համալսարանը։ Սկզբնական շրջանում առհասարակ կրթական ոլորտում ինձ չէի տեսնում։ Գնացել եմ ծառայության, եկել եմ։ Երկար տարիներ աշխատել եմ «Երևան ջուր» ընկերությունում։ Երբ մտա կրթական համակարգ, հենց այդ պահից սկսած ինձ մոտ մեծ ցանկություն առաջացավ վերադառնալ մայր բուհ։ Եվ որոշեցի դիմել, առիթը նկատեցի, ինչու ոչ, որոշեցի դիմել և մասնակցել մրցույթին»,- ասաց մեր զրուցակիցը։

Համեմատած մյուս թեկնածու Դիանա Գալոյանի հետ, որը երկար տարիներ դասավանդում է Տնտեսագիտակաան համալսարանում, Մարտիրոսյանը կարծում է, որ իր շանսերը բուհում, զուտ ճանաչվածության առումով, ավելի քիչ են։

«Այո՛, կարելի է ասել, որ ճանաչվածության առումով, տիկին Գալոյանը մրցակցային առավելություն ունի, նա, ի վերջո, երկար տարիներ աշխատում է բուհում և որոշ ժամանակ ղեկավարել է բուհը։ Այդ առումով իր շանսերն ավելի մեծ են։

Բայց ես ունեմ իմ ծրագիրը։ Կներկայացնեմ այն։ Եթե կարողացա համոզիչ լինել խորհրդի անդամների մոտ, կանցնեմ, եթե ոչ՝ ուրեմն ոչ»,- նշեց Տիգրան Մարտիրոսյանը։

Այս համատեքստում ռեկտորի թեկնածուն ասաց՝ եթե անգամ չընտրվի, դա իր համար մեծ ողբերգություն չի լինի, որովհետև ինքը միշտ պատրաստ է իր գաղափարներով կիսվել, աջակցել իր մայր բուհին։ «Եթե տիկին Գալոյանն անցի, ես պատրաստ եմ իմ գաղափարներով կիսվել, համագործակցել իր հետ, եթե ցանկություն կլինի։ Իմ հիմնական նպատակն է գիտության, կրթության ոլորտում 10 տարվա աշխատանքային փորձն ու իմ տեսլականն օգտագործել Տնտեսագիտական համալսարանը զարգացնելու համար։ Դա է իմ հիմնական նպատակը»,- շեշտեց Տիգրան Մարտիրոսյանը։ Նա չի կարծում, թե այս պահին բուհում կան հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ։ «Ես չեմ կարծում, թե այս պահին ինչ-որ ռազմավարական կամ հրատապ խնդիրներ ունի բուհը։ Ես աշխատանքի բերումով հետևում եմ բոլոր բուհերին, մանավանդ այն պրոցեսին, թե Covid19-ով պայմանավորված ինչպես են բուհերում կազմակերպվում դասընթացները։ Ինձ բախտ է վիճակվել Տնտեսագիտական համալսարանում լինել ավարտական հանձնաժողովի նախագահ։ Բավականին տպավորված եմ հեռավար ուսուցման հետ կապված կազմակերպչական աշխատանքներով։ Ոչ բոլոր բուհերին դա հաջողեց։ Ես չեմ կարծում, թե բուհում ինչ-որ հրատապ փոփոխությունների կարիք կա»,- հավելեց Մարտիրոսյանը, շարունակելով՝ առհասարակ կրթական համակարգում ռազմավարական փոփոխությունների կարիք կա։

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի թեկնածուն բարձրագույն կրթական համակարգում փոփոխությունների վերաբերյալ ունի իր սեփական մոտեցումները, որոնք, իր խոսքերով, մինչ այժմ ոչ մի բուհ չի կիրառում։

«Ես ունեմ իմ տեսակետը, որը մինչ այժմ ոչ մի բուհ չի իրականացրել։ Մեր կրթական համակարգը պետք է թևակոխի մեկ այլ փուլ, նոր ավելի բարձր փուլ։ Բարձրագույն կրթական համակարգում մեր հիմնական խնդիրն այն է, որ կապ չկա բարձրագույն կրթության և գործատուի միջև։ Ինչքան էլ փորձում են համագործակցության պայմանագրեր կապել, այդ ամեն ինչը սահմանափակվում է միայն ուսանողներին պրակտիկայի հնարավորություն տալով՝ մեկ ամիս կամ մի քանի շաբաթ։ Փաստացի պահանջարկ, որպես այդպիսին, գործատուն չի ներկայացնում բուհին։ Դրա համար էլ ուսանողներն ուղղակի ընդունվում են ընդունվելու համար։ Վերջնական արդյունք ուսանողները չեն տեսնում։ Ենթադրենք, իրենք մտածեն, որ լավ սովորելով կարող են վստահ լինել, որ ավարտելուց հետո կաշխատեն այս կամ այն կառույցներում։ Դա պետք է փոխվի պետական մակարդակով։ Բուհերն ինքնագլուխ ինչքան էլ փորձեն, չեն կարող անել։ Կան որոշ մտահղացումներ այդ ուղղությամբ աշխատելու, և հուսով եմ՝ կհաջողվի»,- իր խոսքն ամփոփեց Տիգրան Մարտիրոսյանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում