Wednesday, 24 06 2026
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը

Չինաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիներ չկան. ՉԺՀ-ում Հայաստանի դեսպան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնել է Չինաստանում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը:

«Համաճարակի սկսվելուց ի վեր դեսպանությունը դիմել է Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիներին՝ խնդրելով տրամադրել իրենց տվյալները՝ դեսպանության հետ մշտական կապի ապահովման նպատակով։ Թերևս առանձնակի ուշադրության կենտրոնում են պահվել համաճարակից առավել տուժած Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ քաղաքացիները։ Այնուամենայնիվ, առ այսօր դեսպանությունը որևէ ահազանգ չի ստացել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ Դեսպանությունը նաև մշտական կապի մեջ է Չինաստանի միգրացիոն ծառայության հետ, որն առանձին հսկողություն է իրականացնում երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիների վրա։ Նշյալ մարմնից ևս որևէ տեղեկատվություն չի ստացվել քաղաքացիների շրջանում վարակվածության դեպքերի վերաբերյալ։ Այսպիսով, կարող ենք նշել, որ Չինաստանի տարածքում որևէ ՀՀ քաղաքացի կորոնավիրուսով չի վարակվել»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով Չինաստանից Հայաստան ժամանել ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հարցին և հնարավոր չարթերային թռիչքի կազմակերպմանը, դեսպանը նշել է, որ նրանց թիվն այս պահի դրությամբ 10 հոգի է, և, հաշվի առնելով Չինաստանի աշխարհագրությունը, մեր քաղաքացիների սփռվածությունն ու հայրենիք վերադառնալ ցանկացողների քանակը, ինչպես նաև նշյալ հանգամանքներում ինքնաթիռի ցածր բեռնվածության տոկոսի պարագայում տոմսերի հնարավոր արժեքը, այդ գործընթացը փոքր-ինչ անտրամաբանական կլինի։

«Չվերթները հիմնականում կոմերցիոն բնույթ են կրում։ Այստեղ, թերևս, հարկ է նշել, որ Չինաստանում ժամանակավորապես բնակվող ՀՀ քաղաքացիները ներկայացված են Չինաստանի գրեթե բոլոր նահանգներում, և, հաշվի առնելով երկրի մեծությունը, կարելի է պատկերացնել նրանց սփռվածությունը, հետևապես նաև նրանց մեկ տեղում հավաքելու տեխնիկական բարդությունը։ Ինչ վերաբերում է այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան, ապա պետք է նշել, որ համաճարակի ակտիվ շրջանում դեսպանությունը հարցում էր անցկացրել նրանց շրջանում, սակայն միայն 26 քաղաքացի էր ցանկություն հայտնել վերադառնալ հայրենիք։ Համավարակի պասիվ փուլում արդեն, առ այսօր դեսպանություն են դիմել ոչ ավելի, քան 10 հոգի»,- ասել է Մանասարյանը:

Հունիսի 11-ին Պեկինում հայտարարվեց կոնորավիրուսի նոր բռնկան մասին։ Վիրուսը հայտնաբերվել էր Պեկինի ամենամեծ պարենային մեծածախ շուկայում։ Իշխանություններն անմիջապես արձագանքեցին և ընդհանուր առմամբ փակվեցին և կարանտինային ռեժիմի անցան 11 շրջան և 47 թաղամաս։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել էր 250 հոգի։ Հաջորդ իսկ օրը մայրաքաղաքում բարձրացվեց անվտանգության մակարդակը, իսկ հետագա 10 օրերի ընթաքում թեստավորվեց շուրջ 9 միլլիոն մարդ։

Այս պահին վարակը լոկալիզացվել է, իրավիճակը գտնվում է 100 տոկոսանոց վերահսկողության ներքո։ Չինացի համաճարակաբանները նշում են, որ Պեկնում նոր բռնկման պատճառ էր դարձել Եվրոպայից ներմուծված վիրուսը, ինչը հաստատվեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Չինաստանի այլ նահանգների և խոշոր քաղաքաների մասով վիճակը կայուն և վերահսկելի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում