Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, կարծես, այս ահաբեկչությունն իրականացնելիս չի ներկայացրել միայն իր տեսանկետներն ու շահերը: Իր կողմից հրապարակված «Անկախության հռչակագրում» նա պատմում է մի շարք հանդիպումների մասին, որոնց ընթացքում քննարկվել են եվրոպական նոր շարժում հիմնելու և ծայրահեղ աջակողմյան գաղափարակխոսությունը տարածելու համար: Այս մասին հաղորդում է Abovetopsecret.com կայքը:
Բրեյվիկը պատմում է Բալթյան երկրներից մեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա 23 տարեկան էր և այդ հավաքի ամենաերիտասարդ անդամներից մեկն էր: Նա ասել է, որ այս համաժողովում հավաքված են եղել մարդիկ Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից: նա նշում է, որ այստեղ հավաքվածները կաղապարված մարդիկ չէին, որոնք իրենցից «սափրագլուխներ էին ներկայացնում»: Նրանցից շատերը կյանքում հաջողած մարդիկ էին՝ գործարարերի, քաղաքական գործիչներ, մի մասն ընտանիքների հետ էր, նրանցից շատերի քրիստոնյա պահպանողականներ էին, բայց կային նաև աթեիստներ և ագնոստիկոսներ:









































