Վարակաբաններն ու իմունաբանները կազմել են կորոնավիրուսով վարակաման մեծ ռիսկով վայրերի վարկանիշը, հուլիսի 8-ին հաղորդել Է «Իզվեստիա» թերթը։ Փորձագետներն առավել վտանգավոր վայրեր են համարել վատ օդափոխվող սենյակները:
«Այստեղ կարևոր Է ոչ այնքան սենյակի դերը, որքան այն բանը, թե այնտեղ ինչպես Է գործում օդափոխությունը: Եթե օդը վատ Է շրջանառություն կատարում, վտանգ կներկայանցնի ցանկացած փակ տարածություն»,- թերթին պարզաբանել Է Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի Գենային ինժեներիայի լաբորատորիայի ղեկավար Պավել Վոլչկովը:
Վարկանիշի երկրորդ տեղում են այն վայրերը, որտեղ մարդիկ երկար ժամանակ մոտիկ հաղորդակցվում են:
Մասնավորապես, այդ վայրերի թվին են դասվում հասարակական տրանսպորտը, խանութները և դեղատները, հրատարակությանը հայտնել Է Ե. Ի. Մարցինովսկու անվան Բժշկական պարազիտաբանության, արևադարձային և փոխհաղորդիչ հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը:
Առավել վտանգավոր վայրերի ցանկում երրորդ հորիզոնականն զբաղեցրել են բարերը, ռեստորանները, և ակումբները:
Բացի դրանից, փորձագետները կոչ են արել զգույշ լինել եկեղեցիներ և այն հասարակական վարրեր այցելելիս, որտեղ մարդիկ զբաղվում են ակտիվ գործունեությամբ (ֆիթնես-ակումբներ, թատրոններ, համերգային հարթակներ) հաղորդել Է ՏԱՍՍ-ը: